Մենք կարող ենք փոփոխութիւններ նկատել մեր դէմքին: Մեզ այդ փոփոխութիւնները միայն գեղագիտական արժէք կարող են ներկայացնել, բայց ահա բժիշկն դրանցում կարող է հիւանդութիւնների նախանշաններ նկատել:
Սիրտ-անօթային հիւանդութիւններ. աչքերի շուրջ փոքր թմբիկների առկայութիւնը կարող է վկայել խոլեստերոլի (cholesterol) բարձր մակարդակի մասին, որն իր հերթին՝ կարող է յանգեցնել սիրտ-անօթային հիւանդութիւնների զարգացման:
Կաթուած. եթէ դէմքը յանկարծակի անհամաչափ տեսք է ստանում, հարկաւոր է դիմել մասնագէտի օգնութեանը: Սա կարող է վկայել նեարդային համակարգի հիւանդութիւնների, նոյնիսկ կաթուածի մասին:
Էնդոկրին համակարգի խնդիրներ. դէմքին աւելորդ մազերի առկայութիւնը հիմնականում հորմոնալ անհաւասարակշռութեան նշան է: Կանանց շրջանում առաւել յաճախ հանդիպում է ձուարանների պոլիկիստոզ (polykystose ovarienne) համախտանիշը: Այդ դէպքում էնդոկրինոլոգի (endocrinologist) խորհրդատուութիւնը կարող է շատ աւելի արդիւնաւէտ լինել, քան մաշկաբանին դիմելը:
Շաքարախտ. այս հիւանդութեան մասին կարող են վկայել մանր կնճիռները, որոնք յանկարծակի յայտնւում են դէմքին: Սրանց առկայութիւնը կարող է վկայել նաեւ էնդոկրին համակարգի մէկ այլ հիւանդութեան՝ հիպոթիրէոզի մասին: Այս դէպքում վահանաձեւ գեղձը բաւարար քանակով հորմոններ չի արտադրում:
Սակաւարիւնութիւն. թէեւ շատերը գունատութիւնը գեղեցիկ են համարում, հարկաւոր է դիմել մասնագէտի եւ ստուգել հեմոգլոբինի մակարդակը: Գունատութիւնը կարող է վկայել անեմիայի մասին: Այս դէպքում նկատւում են նաեւ յոգնածութիւն, թուլութիւն, հիւծուածութիւն:
Ապնէա (sleep apnea). լուրջ խնդիր, որի դէպքում քնի ընթացքում մարդը դադարում է շնչել մի քանի վայրկեան: Եթէ այսպիսի խնդիր ունէք, դիմէք համապատասխան մասնագէտի:
Աուտոիմուն հիւանդութիւներ. Այս հիւանդութիւնների մասին կարող է վկայել կարմիր ցանը: