Կրծագեղձի քաղցկեղը կանխարգելելու համար All For Health, Health For All բժշկական կենտրոնը առաջարկում է բուժզննում եւ մամոգրաֆիա: Ամէնամեայ քննութիւնները առողջ լինելու պայմանն են: Մեր օրգանիզմը սովորաբար «յուշում» է մեզ նման խնդիրների դէպքում եւ այն ազդանշաններին հարկաւոր է շատ մեծ ուշադրութիւն դարձնել: Հարկ է նշել, որ պէտք չէ անմիջապէս խուճապի մատնուել: Անհանգստանալ պէտք է միայն, եթէ նկատւում են ստորեւ բերուած ախտանշաններից 3-4ը: Սակայն բուժզննումը երբեք վնաս չի լինի:
- Կոշտացումներ կրծքապտուկների վրայ եւ արտադրութիւն
- Մաշկի կառուցուածքի փոփոխութիւնը, ծակոտիների լայնացում
- Կրծքի մշտական ցաւ, որոնց դէպքում ցաւազրկողներն ու հակաբիոտիկները չեն օգնում
- Հազ ու խռպոտութիւն, որը կապուած չէ մրսածութեան հետ
- Փոփոխութիւնները միզապարկի եւ աղիների աշխատանքում նույնպէս կարող է քաղցկեղի ախտանշան լինել
- Քաշի կտրուկ աւելացման կամ կտրուկ նիհարելու դէպքում նոյնպէս հարկաւոր է անցնել բուժզննում
Every Woman Counts. այսպէս է կոչւում կառավարութեան կողմից հովանաւորուող ծրագիրը, որը ուղղուած է պահպանելու կանանց առողջութիւնը: Այս ծրագիրն անվճար է եւ մատչելի է նաեւ երկրում անօրինական կարգավիճակող գտնուող կանանց համար: Մանրամասն բացատրութիւնների համար խնդրում ենք զանգահարել մեր կենտրոն՝ (818) 549-8800 հեռախօսահամարով: