Սխտորի հոտը համարւում է տհաճ եւ դա պատճառ է դառնում, որ անտեսուեն դրա օգտակար յատկութիւնները: Ըստ ուսումնասիրութիւնների՝ դատարկ ստամոքսին սխտոր ուտելը հաւասարազօր է ուժեղ ներգործութիւն ունեցող բնական հակաբիոտիկի:
Աւելի արդիւնաւէտ է նախաճաշից առաջ սխտոր ուտելը, քանի որ միկրոբները չէզոքանում են դրա հզօր ազդեցութիւնից: Շատ մարդիկ, ովքեր տառապում են բարձր ճնշումով, յայտնաբերել են, որ սխտորը օգնում է ազատուել այս հիւանդութեան ախտանիշներից:
Սխտորը բարելաւում է իմունային (ախտերու դէմ պաշտպանութեան-Խմբ.) համակարգի աշխատանքը՝ կանխելով տարատեսակ վարակների առաջացումը: Յատկապէս ցուրտ ամիսներին պէտք է սննդակարգում ներառել սխտորը:
Սխտորը պարունակում է մեծ քանակութեամբ յօդ, ինչի շնորհիւ արդիւնաւէտ պայքարում է հորմոնալ խանգարումների դէմ:
Նրանք, ովքեր արեան բարձր ճնշում ունեն, պէտք է օրական ուտեն սխտորի մի քանի ատամիկ: Դրանց բաղադրութեան մէջ եղած ադենոսինը իջեցնում է արեան ճնշումը, թուլացնում արիւնատար անօթների մկաններն ու լայնացնում դրանք:
Սխտորն օգնում է բուժել ականջի բորբոքուածութիւնը: Դրա համար անհրաժեշտ է 1 թէյի գդալ տաք ձիթաիւղի մէջ ճզմած սխտոր լցնել ու թողնել 1 ժամով: Յետոյ արտադրուած հիւթից մի քանի կաթիլ լցնել հիւանդ ականջի մէջ:
Սխտորը հարուստ է E, B6 , B1 վիտամիններով, որոնք անհրաժեշտ են մազերի աճի ու ամրութեան համար: Մազաթափութեան դէպքում գլխամաշկին քսէք սխտորի իւղ ու թողէք 20 րոպէ:
Սխտորը նուազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը:
Ատամնացաւի դէպքում եւս կարելի է սխտոր օգտագործել՝ ցաւը մեղմելու համար: Ճզմէք սխտորի մի ատամիկն ու դրէք այն ցաւացող ատամին: