Աշխարհում թոքերի քաղցկեղը մահացութեան բերող քաղցկեղի տեսակներից է, աւելի յաճախ, քան կրծքի, շագանակագեղձի, հաստ աղիքի քաղցկեղը: Միացեալ Նահանգներում 14 մարդուց մէկի մօտ թոքերի քաղցկեղ է ախտորոշւում:
Վաղ փուլում թոքերի քաղցկեղը յայտնաբերելը բարդ է, քանի որ ախտանիշները վառ չեն եւ կարող են վերագրուել այլ հիւանդութիւնների: Սակայն անհրաժեշտ է բժշկին դիմել եթէ նկատում էք՝
* Մշտական հազ:
Եթէ չունէք մրսածութիւն կամ որեւէ այլ պատճառ հազի համար, իսկ այն չի դադարում, պէտք է ուշադրութիւն դարձնէք դրան, յակտապէս՝ եթէ հազը ուղեկցւում է լորձի կամ արեան անսովոր պարունակութեամբ:
* Շնչառական խնդիրներ կամ ցաւ կրծքավանդակում:
Եթէ շնչառութեան յանկարծակի դժուարացում էք նկատում՝ առանց որեւէ աշխատանքի, պէտք է որքան հնարաւոր է շուտ դիմել բժշկի:
* Կրծքավանդակի կրկնուող վարակներ:
Եթէ շնչառական համակարգի բորբոքում ունէք, ինչպէս բրոնխիտի կամ թոքաբորբի դէպքում, դա եւս անհանգստանալու առիթ է: Թոքերի քաղցկեղի առաջանալը կարող է յաճախակի հիւանդանալու պատճառ դառնալ:
* Խռպոտութիւնն ու ձայնի փոփոխութիւնը:
Եթէ ձայնի տոնայնութեան մէջ յանկարծակի փոփոխութիւն էք նկատում, պէտք է դարձեալ դիմել բժիշկի օգնութեանը:
* Քաշի նուազում կամ ախորժակի անկում:
Այս ախտանիշի առկայութիւնն կարող է այնքան էլ վտանգաւոր չլինել, սակայն եթէ ուղեկցւում է որեւէ հիւանդութեամբ կամ այլ ախտանիշով, այն անհանգստանալու առիթ է եւ խօսում է օրգանիզմում փոփոխութիւնների մասին: