Մտածում էք, թէ ուղեղը չի՞ կարող «հիւանդանալ»: Սխալւում էք, այն էլ ինչպէ՜ս կարող է:
Ուղեղը տառապում է համացանցում ժամերով նստելուց, անընդհատ աշխատանքից ու նեարդային վիճակից: Ուղեղը կարող է հիւանդանալ անդադար մեկուսացումից: Մենք անընդհատ նստում ենք համացանցում այն դէպքում, երբ ուղեղին պէտք է մաքուր, կենդանի շփում:
Ուղեղի լաւ գործունէութեան համար անհրաժեշտ է հետեւել այս կանոններին։
Արթնանալուց յետոյ պէտք է թեթեւ վարժանք կատարել ու դրանից յետոյ խմել սենեակային ջերմաստիճանի 2 բաժակ ջուր: Ուղեղը նաեւ գիշերն աշխատում է չլուծուած խնդիրների ուղղութեամբ: Հէնց դրա համար էլ ասում են, որ առաւօտը գիշերուանից իմաստուն է: Յաջորդիւ՝ հերթը նախաճաշինն է: Այն անշտապ պէտք է լինի: Վայելէք կերակուրն ու պահը: Այդպէս դուք ձեր ողջ օրուան ճիշտ տրամադրուածութիւն կը հաղորդէք:
Ճաշը պէտք է բալանսաւորուած (հաւասարակշռուած-Խմբ.) լինի: Օգտագործէք միայն մաքուր ջուր եւ մոռացէք հիւթերի մասին: Յիշէք, մեր ուղեղը չի սիրում ճարպ, ծխախոտ եւ ալկոհոլ, բայց սիրում է սեւ շոկոլադ:
Ուղեղն ունի առաւելագոյն գործունէութեան երկու կէտ՝ 10:00-12:00ը եւ 16:00-18:00ն ընկած ժամանակահատուածում: Եթէ այն յոգնում է, մենք կարող ենք սուրճ խմել եւ ուտել մի քանի կտոր սեւ շոկոլադ:
Ուղեղի լաւագոյն ընկերը ժպիտն է: Դրա համար էլ շատ կարեւոր է հեռու վանել տխրութիւնը, միապաղաղութիւնն ու կարողանալ ուրախանալ:
Շարժումը նոյնպէս շատ լաւ է ուղեղի համար: Չէ՞որ, եթէ մենք շարժւում ենք, ուրեմն գոյութիւն ունենք:
Ի դէպ, եթէ ձեր գլուխն անընդհատ ցաւում է, դա կարող է լինել ուղեղի հետ կապուած խնդիրների պատճառով: Աւելի լաւ է քննուէք բժշկի մօտ եւ յիշէք հանգստի մասին: Բոլոր հիւանդութիւնները նեարդերից եւ յոգնածութիւնից են, անգամ՝ ինսուլտը (կաթուածը-Խմբ.):
Լաւ գիշերային քունը պէտք է տեւի 6 ժամից ոչ պակաս: Մենք պէտք է պառկենք քնելու 22:00ին, քանի որ մինչեւ 24:00ը քնի ամենաակտիւ շրջանն է: