ՀԱՄԻԹ ՔԱՐԱՔՈՒՇ
Թարգմանեց՝ ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Վանայ լիճը, որը համարւում է Թուրքիայի ամենամեծ լիճը, աշխարհի ամենամեծ աղի լիճն է: Այն իր կղզիներում առկայ պատմական վայրերով զբօսաշրջութեան համար մեծ կարեւորութիւն է ներկայացնում: Վանայ լճում գտնուող չորս կղզիները՝ Աղթամար, Կտուց, Լիմ եւ Առտեր, ունեն պատմական եւ զբօսաշրջական կարեւոր նշանակութիւն, բացի այդ՝ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի ստորագրութեամբ «Ռեսմի Կազեթէ»ում հրապարակուած հրամանով Վանայ լճի՝ բնական արգելավայր դարձած մեծ կղզիներից 3ը հռչակուեցին «Խիստ պահպանութեան տակ առնուած տարածքներ»:
1951թ. կառավարութեան հրամանով Աղթամարի եկեղեցին քանդւում էր, ինչի մասին պատահաբար տեղեկանում է այդ ժամանակ լրագրող Եաշար Քեմալը: Վերջինիս միջնորդութեամբ եկեղեցին չի քանդւում: 1990թ. հնագիտական վայր յայտարարուած կղզում 2007թ. կատարուած վերանորոգման աշխատանքներից յետոյ եկեղեցին զբօսաշրջութեան զարգացման համար կարեւոր կենտրոն է դարձել: Աղթամար կղզին եւ եկեղեցին տեղ են գրաւել արեւելեան Անատոլիայում (Արեւմտեան Հայաստան-«Ակունք») ամենաշատ այցելուած վայրերի շարքում: Աւերման վտանգի տակ յայտնուած եկեղեցին վերանորոգուեց եւ դարձաւ զբօսաշրջութեան նշանաւոր կենտրոն, որից յետոյ իրենց հերթին են սպասում նաեւ Կտուց կղզում գտնուող Ս. Յովհանին նուիրուած Կտուց վանքը, Լիմ կղզում գտնուող Ս. Գէորգ եկեղեցին եւ Ս. Սիոնի մատուռը: Վանում զբօսաշրջութեամբ զբաղուող անհատները շեշտում են, որ ամէն տարի պատմական կառոյցների մնացորդները աւելի մեծ զբօսաշրջական ներուժ են ստանում, ապա՝ յաւելում, որ սպասում են այդ կառոյցների վերանորոգմանը:
Կտուց կղզում (թուրքերէն անուանումը՝ Չարփանակ-«Ակունք») Ս. Յովհանին նուիրուած Կտուցի վանքը եւ Լիմ կղզում (թուրքերէն անուանումը՝ Ատըր-«Ակունք») գտնուող Ս. Գէորգ եկեղեցին եւ Ս. Սիոն մատուռը սպասում են զբօսշրջական կենտրոններ դառնալուն: Քաղաքում զբօսաշրջութեամբ զբաղուող մարդիկ անդրադարձան Կտուց եւ Լիմ կղզիներ հասնելու տարբերակների բարելաւման հարցին, ինչը, ըստ նրանց, Աղթամար կղզու վերանորոգման նման՝ կը յանգեցնի զբօսաշրջութեան զարգացմանը: Մուրադ Պէյազն առաջարկեց Պոլսում դէպի կղզիներ կատարուող նաւարկութիւնների օրինակով շրջայցեր կազմակերպել նաեւ Կտուց, Լիմ եւ Աղթամար կղզիներ, իսկ թանգարանի պաշտօնեան շեշտեց, որ կղզիների համար ֆինանսական միջոցներ պէտք է յատկացնի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութիւնը եւ յաւելեց, որ իրենք՝ որպէս հիմնարկ, սոյն նախագծի շրջանակներում պատրաստ են կատարելու իրենց վրայ ընկած պարտականութիւնները: Նա նշեց, որ նման կառոյցների վերանորոգումը միակողմանի չի լինում, այլ գործին պիտի աջակցութիւն ցուցաբերեն նաեւ քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինները, ՀԿները եւ զբօսաշրջական գործակալութիւնները:
Թանգարանի պաշտօնեան շեշտեց, որ հիմա անհրաժեշտ է Կտուց եւ Լիմ կղզիները դարձնել զբօսաշրջութեան կարեւոր կենտրոն: Նա նշեց, որ այդ երկու կղզիները Աղթամար կղզուն հաւասար նշանակութիւն ունեն եւ յաւելեց, որ հանդէս է եկել կղզիները զբօսաշրջութեան նշանաւոր կենտրոն դարձնելու նախաձեռնութիւններով. «Աղթամար կղզու չափ նշանակութիւն ունեցող այս պատմական կառոյցները վերանորոգելու նախաձեռնութիւններով եւ պահանջներով ենք հանդէս եկել: 2013թ. խորհրդի որոշմամբ, Լիմ կղզու հետ կապուած աշխատանքներ արեցինք, սակայն այդ վայրերը զբօսաշրջութեան կենտրոն դարձնելու գործը միայն մէկը չի կարող անել: Մեր երկու կղզիների վերականգման եւ զբօսաշրջութեան կենտրոն դարձնելու գործին պէտք է միանան նաեւ մեր շրջանի տեղական կառավարման մարմինները, ՀԿները եւ զբօսաշրջական գործակալութիւնները, որոնք լուրջ աջակցութիւն կարող են ցուցաբերել:
Մենք Պատրաստ Ենք Կատարելու Մեր Պարտականութիւնը
Թանգարանի պաշտօնեան նշեց, որ երկու կղզիներում գտնուող պատմական կառոյցների վերանորոգման գործը կախուած է պետական գանձարանից. դրանք վերանորոգելու համար մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութիւնը պէտք է ֆինանսական միջոցներ յատկացնի. «Այս պահին այդ երկու կղզիների համար ֆինանսական որեւէ աջակցութեան մասին խօսք չկայ: Եթէ մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութիւնն այդպիսի նախաձեռնութեամբ հանդէս չգայ եւ սեփականութեան իրաւունքը չվերցնի, որեւէ լուրջ քայլ անել հնարաւոր չէ: 2011-12թթ. աւարտին հասցուեցին Կտուց կղզու ուսումնասիրութիւնն ու վերականգնման նախագիծը, սակայն դրանից մէկ տարի չանցած՝ այդ ուղղութեամբ որեւէ քայլ չարուեց: Անցած տարի, որպէս թանգարան, այդ տարածքներում վերականգնման աշխատանքներ անելու պահանջ ներկայացրինք: Մենք՝ որպէս հիմնարկ, պատրաստ ենք երկու կղզիներում եւ այլ պատմական վայրերում արուելիք քայլերի դէպքում մեր ստանձնած՝ փորելու ու մաքրելու աշխատանքներն անել եւ աջակցել գործին»:
Վանայ լճի աւազանի զբօսաշրջական միութեան VAHATUDER-ի ղեկավար Ապտուլլահ Թունչտեմիրը նշեց, որ եթէ Կտուց եւ Լիմ կղզիները վերածուեն զբօսաշրջական վայրերի, իրենց ներդրումը կ՛ունենան զբօսաշրջութեան զարգացման գործում, եւ անդրադարձաւ նաեւ այդ երկու կղզիների պատմական կառոյցների աւերակների վերականգնման անհրաժեշտութեանը: Թունչտեմիրն ասաց. «Սպասում ենք, որ Աղթամար կղզու նման կարեւոր այդ երկու կղզիներում գտնուող պատմական կառոյցները կը վերանորոգուեն ու դառնան զբօսաշրջական վայրեր: Վերանորոգումից յետոյ կղզիներ գնալ-գալը կը հեշտանայ, եւ Աղթամար կղզի այցելող մարդիկ կը ցանկանան տեսնել նաեւ այդ երկու կղզիները: Կղզիներում գտնուող կառոյցների վերանորոգումն ու կղզիներ հասնելու գործը դիւրացնելը զբօսաշրջութեան զարգացման գործում մեծ ներդրում կ՛ունենան», ապա յաւելեց. «Տեղացի եւ արտասահմանցի զբօսաշրջիկները, եթէ գնան նաեւ այդ երկու կղզիներ, մեր երկրում կը մնան եւս երկու օր, ինչն էլ նշանակում է՝ լուրջ ներդրում տնտեսութեան մէջ»:
«Երկու Կղզիները Աղթամար Կղզու Չափ Կարեւոր Են». Թունչտեմիր
Թունչտեմիրի խօսքով, զբօսաշրջութեամբ զբաղուողների նպատակն է զբօսաշրջութեան կենտրոններ դարձնել այն վայրերը, որոնք զբօսաշրջութեան համար փակ են եւ վերանորոգման կարիք ունեն, նա մասնաւորապէս նշեց. «Մեր շրջանում կան բազմաթիւ պատմական կառոյցներ, որոնք վերանորոգման կարիք ունեն: Մեր ամենամեծ ակնկալիքը պատմական կառոյցների վերանորոգումը եւ դրանք զբօսաշրջական վայրերի վերածելն է: Ներկայում երկու կղզիներում գտնուող պատմական կառոյցներն աւերակ են: Ինչպէս Աղթամար կղզում գտնուող եկեղեցու վերանորոգումը խթանեց զբօսաշրջութեան զարգացումը, այնպէս էլ միւս երկու կղզիներում գտնուող պատմական կառոյցները դա կարող են անել: Ակնկալում ենք, որ դրանք հնարաւորինս շուտ վերանորոգուեն եւ դառնան զբօսաշրջական կենտրոններ»:
Պէյազն Անդրադարձաւ Աղթամար Կղզու Կարեւորութեանը
Զբօսաշրջութեամբ զբաղուող Մուրաթ Պէյազն անդրադարձաւ Վանայ լճում գտնուող կղզիների նշանակութեանը եւ նշեց, որ դրանք եղել են սրբատեղիներ, ապա յաւելեց. «Վանայ լճի չորս մեծ կղզիները հայերի կողմից օգտագործուել են որպէս բնակավայրեր եւ սրբատեղիներ: Հայերի հեռանալուց յետոյ մենք մոռացութեան մատնեցինք այս կղզիները, որոնք օգտագործուել են որպէս արօտավայրեր: Սակայն ժամանակի ընթացքում զբօսաշրջութեան զարգացման հետ մէկտեղ Աղթամար կղզում գտնուող Ս. Խաչ եկեղեցին եւ հայկական վանքերը առաջին գիծ մղուեցին: Հայազգի զբօսաշրջիկների այցերից յետոյ հետաքրքրութիւնն աւելի մեծացաւ, եւ տեղացի զբօսաշրջիկները եւս սկսեցին հետաքրքրութիւն ցուցաբերել: Աղթամար կղզում վերանորոգման աշխատանքներից եւ եկեղեցում արուած պատարագից յետոյ այն աւելի պահանջուած զբօսաշրջական վայր դարձաւ: Արեւելեան Անատոլիայում (Արեւմտեան Հայաստան-«Ակունք») այն դասուեց ամենաշատ այցելուող պատմական վայրերի շարքին: Նման բազմաթիւ կառոյցներ ունենք, որոնցով կարող ենք մեծացնել գործը՝ Կտուց կղզում գտնուող Կտուց վանքը, Լիմ կղզում գտնուող Ս. Գէորգ եկեղեցին եւ Ս. Սիոն մատուռը»:
Կտուց Կղզին Հայերի Համար Կարեւոր Է
Պէյազը նշեց, որ Կտուց կղզին Աղթամար կղզու չափ կարեւոր է եւ, անդրադառնալով կղզի հասնելու դժուարութեան եւ նաւով շրջայցերի պակասութեան պատճառով տեղանքի ամայութեանը՝ յաւելեց. «Կտուց կղզում կայ ոչ այնքան բարւոք վիճակում գտնուող նաւամատոյց, կանոնաւոր նաւարկութիւն չկայ, սակայն պատմական նշանակութեան վանական համալիր կայ: Այն հայերի համար շատ կարեւոր վայր է: Վերջին շրջանում մարդկանց նուազ քանակի պատճառով կղզին դարձել է բազմաթիւ թռչնատեսակների օրրան: Հիմա կղզին մի վայր է, որտեղ կարելի է հետեւել թռչուններին: Կտուց կղզու տեղանքն այնպիսին է, որ Սիփան սարը շատ մօտիկից է երեւում: Հետեւաբար կարող ենք ասել, որ թռչունների տեսակները, Սիփան սարն ու կղզու ներսում գտնուող պատմական կառոյցներն այն շատ կարեւոր վայր են դարձնում»:
«Դէպի Երեք Կղզիներ Նաւարկութիւնը Կը Նպաստի Զբօսաշրջութեան Զարգացմանը». Պէյազ
Պէյազը նշեց, որ Լիմ կղզին միւս կղզիների նման կարեւոր է, ապա յաւելեց. «Կղզում գտնուող Ս. Գէորգ եկեղեցին եւ Ս. Սիոն մատուռը նշանաւոր պատմական կառոյցներ են, որոնք ժամանակի ընթացքում քանդուել են, եւ այժմ միայն մնացորդներն են պահպանուել: Երկու կղզում գտնուող պատմական կառոյցները հնարաւորինս շուտ պէտք է վերանորոգուեն, որոնք շրջակայքի հետ կը դառնան զբօսշրջական կարեւոր կենտրոն: Յատկապէս պէտք է զարգանան նաւով շրջայցերը: Պոլսի օրինակով այստեղ էլ նաւով շրջայցերը կարելի է կազմակերպել, որը կը սկսուի Աղթամար կղզուց մինչեւ Լիմ եւ կը տեւի մէկ օր: Կամ էլ հակառակը՝ կը սկսուի Լիմ կղզուց եւ նաւով կը հասնեն Աղթամար. այս կերպ զբօսաշրջութիւնը կարելի է զարգացնել: Մեր շրջան այցելող տեղացի եւ արտասահմանցի զբօսաշրջիկներին էլ ամենաքիչը 1-2 գիշեր աւել կը հիւընկալենք: Այսպիսով, մեր շրջանի զարգացման համար մեծ տնտեսական ներդրումներ կ՛ապահովենք»:
«Երկու Կղզիներում Գտնուող Պատմական Կառոյցների Վերանորոգումը Պարտադիր Է». Օզգըլըչ
Զբօսաշրջութեամբ զբաղուող Մոհամետ Էնես Օզքըլըչը շեշտեց, որ Աղթամար կղզու չափ կարեւոր են Կտուց եւ Լիմ կղզիները, որոնք պէտք է դարձնել զբօսշրջական կարեւոր կենտրոն, ապա յաւելեց. «Աղթամար կղզու վերանորոգումն իր ներդրումը ունեցաւ զբօսաշրջութեան զարգացման գործում, նոյն կերպ էլ այս երկու կղզիներում գտնուող պատմական կառոյցները վերանորոգելը եւ նաւով զբօսանք կազմակերպելը իրենց ներդրումը կ՛ունենան այդ գործում: Կղզիներում ամենակարեւոր հարցը այնտեղ գտնուող կառոյցների վերանորոգումն է, որ մարդիկ կարողանան այցելել: Այսինքն առանց վերանորոգման՝ կղզիներ զբօսաշրջիկ տանել հնարաւոր չէ, նոյնիսկ մենք չենք կարողանում գնալ: Մեր շրջանում պատմական նշանակութեան շատ կառոյցներ կան, սակայն չվերականգնելու եւ ֆինանսական միջոցներ չյատկացնելու պատճառով դրանք գնահատելու հնարաւորութիւն չի լինում»:
Կտուց Եւ Լիմ Կղզիների Շնորհիւ Զբօսաշրջութիւնը Կարող Ենք Զարգացնել
Օզքըլըչը նշեց, որ Կտուց եւ Լիմ կղզիներում կատարուելիք վերանորոգման աշխատանքների ժամանակ պէտք է հաշուի առնուեն նաեւ զբօսաշրջութեամբ զբաղուողների գաղափարները, ապա յաւելեց. «Երկու կղզիներում արուելիք վերանորոգման աշխատանքներից յետոյ նախադէպ հանդիսացած Աղթամար կղզու նման դրանք եւս կարող ենք դարձնել զբօսաշրջական վայրեր: Յատկապէս պէտք է կազմակերպել մէկօրեայ շրջայցեր: Դէպի կղզիներ շրջայցեր կազմակերպելով՝ ջրասուզային զբօսաշրջութիւնը եւս կարող ենք զարգացնել եւ տեղացի, օտարերկրացի զբօսաշրջիկներին կարող ենք ուղղորդել դէպի քաղաք: Նոր ձեւաւորուող Թուրքիայի զբօսաշրջութեան եւ զարգացման գործակալութեան հետ միասին այս երկու կղզիներում զբօսաշրջութեան նոր ուղղութիւններ կարող ենք զարգացնել»:
Աղթամար Կղզու Նման՝ Կտուց Եւ Լիմ Կղզիներն Էլ Են Պահպանութեան Տակ Առնուել
Նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի ստորագրութեամբ «Ռեսմի Կազեթ»ում հրատարակուած հրամանով Վանայ լճի՝ բնական արգելավայր դարձած մեծ կղզիներից 3ը հռչակուեցին «Խիստ պահպանութեան տակ առնուած տարածքներ»: Վանայ լճի կապոյտ ջրերի միջից վեր խոյացող եւ զբօսաշրջիկների ամենաշատ այցելած վայրերից մէկը համարուող Աղթամար կղզու հետ միասին Կտուց եւ Լիմ կղզիները եւս հռչակուեցին «Խիստ պահպանութեան տակ առնուած տարածքներ»: Կղզիներում, որոնք իրենց տարածքում գտնուող Աղթամար եկեղեցու, Կտուց եւ Լիմ վանքերի շնորհիւ քաղաքի առաջատար զբօսաշրջական արժէքների մէջ են ներառուած, յաւելեալ միջոցառումներ են ձեռք առնուելու դրանք աւելի լաւ պահպանելու համար:
Եաշար Քեմալի Շնորհիւ՝ Աղթամար Կղզին Վերջին Պահին Փրկուեց Քանդուելուց
Հայերի համար նշանաւոր Աղթամար կղզին եւ եկեղեցին ճարտարապետական տեսանկիւնից միջնադարեան հայկական արուեստի ամենափայլուն նմուշներից է: 1951թ. կառավարութեան հրամանով եկեղեցին քանդելու որոշումն ընդունուեց, որը կասեցուեց այդ ժամանակ լրագրող եւ դէպքի մասին պատահաբար իմացած Եաշար Քեմալի միջնորդութեամբ: Գրող Եաշար Քեմալը հետեւեալ կերպ է ներկայացնում Աղթամարի փրկութիւնը. «Բժշկի հետ միասին շարժուեցինք ուղիղ Աղթամար կղզի: Վանայ լճի ջուրն էլ կախարդական էր: Ակնթարթից ակնթարթ գոյնը փոխւում էր: Մի փոքրիկ մակոյկով կղզի հասանք: Դեռ եկեղեցուն հերթը չէր հասել, գրեթէ վերջացնում էին վերջինիս մօտ գտնուող փոքրիկ մատուռի քանդման աշխատանքները: Հազարապետն ասաց. «Մինչեւ ես չգամ՝ այդ եկեղեցու վրայ մի խազ անգամ չենք անելու: Ես գնում են նահանգապետի մօտ»: Բանուորները կանգ առան, նրանց ղեկավարն ասաց. «Լսում ենք, հրամանատա՛ր»: Եկանք Վան: «Ճումհուրիեթ» թերթի խմբագրատուն զանգեցինք: Այդ օրը մինչեւ երեկոյ սպասեցինք, չէին պատասխանում: Յաջորդ օրը՝ վաղ առաւօտեան, կրկին զանգահարեցինք: Մի քանի ժամ անց Նատիր պէյն իմ դիմաց էր: Դէպքի մասին պատմեցի այն, ինչ իմացել էի հազարապետից: Նատիր պէյն ասաց. «Մի՛ նեղուէք: Աւնի պէյը կը լուծի այս հարցը: Նրան լաւ եմ ճանաչում. քաղաքակիրթ մարդ է»: Աւնի Պաշմանն այդ տարի ազգային կրթութեան նախարարն էր: Երկու օր անց Իլիաս Քիթափչըն բժիշկ, հազարապետից Ճաւիթ պէյի հետ եկաւ հիւրանոց: Ուրախ էին: Աւնի Պաշմանը նահանգապետին հեռագիր էր ուղարկել եկեղեցու քանդումը դադարեցնելու համար: Աղթամարի եկեղեցին փրկուեց 1951թ. Յունիսի 25ին»:
Ճանաչո՞ւմ Էք Կտուց Կղզին
Կտուց կղզին Վանայ լճի հիւսիս-արեւելեան շրջանում գտնուող Վան քաղաքին կից Չիթեորէն գիւղի մօտակայքում է: Կղզի կարելի է հասնել գիւղի նաւամատոյցում գտնուող նաւերով: Տեղի բնական տարածքը չխախտելու պատճառով այն փակ է զբօսաշրջութեան համար: Կղզում է գտնւում Ս. Յովհանի վանքը, որը ենթադրաբար կառուցուել է 9րդ կամ 11րդ դարում: Կառոյցից, որը յիշատակւում է որպէս Կտուց վանական համալիր, այսօր միայն եկեղեցու հատուածն է կանգուն: Կղզում կան բազմաթիւ կենդանատեսակներ, որոնք հնարաւոր չէ տեսնել Թուրքիայի մէկ այլ վայրում:
Կղզու Պատմութիւնը
Ենթադրւում է, որ կղզին մինչեւ 100 տարի առաջ իրականում թերակղզու մաս է եղել: Երբ Վանայ լճի ջրերը արագ կշռոյթով բարձրացել են, մի հատուած ցամաքի հետ իր կապը կտրել եւ վերածուել է կղզու: Կղզու եւ վանքի վերաբերեալ երկու գրաւոր փաստաթղթեր են մնացել՝ 1414թ. թուագրուած: Եկեղեցական կառոյցների առկայութեան շնորհիւ պատերազմներից այն շատ չի վնասուել, սակայն բազմաթիւ երկրաշարժեր են եղել: 1703թ. տեղի ունեցած երկրաշարժի պատճառով վանքի մի մեծ հատուած քանդուել է, որը 1712-1720թթ. ընթացքում պիթլիսցի Կասկապեր վարպետի կողմից վերակառուցուել է: Հայկական վանքը 1918թ. շրջանում տեղի ունեցած անկարգութիւնների պատճառով դատարկուել է: Կառոյցը ներկայում աւերման վտանգի տակ է:
Կղզում Գտնուող Վանքը
Կղզու վրայ գտնուել են 9րդ եւ հետագայ դարերում կառուցուած հոգեւոր շինութիւններ: Մեծ վանական համալիրից միայն եկեղեցու հատուածն է կանգուն: Կտուց անուամբ յիշատակուող վանքը գտնւում է կղզու հիւսիսային հատուածում: Վանքի մատուռը, քարոզի համար նախատեսուած դահլիճները, գրադարանը, հիւրատունը, ճաշասենեակն ու ննջասենեակները եւ միւս սենեակները այսօր չկան: Վանքի գերեզմանատունն էլ ներկայում լիովին անհետացել է: Մէկ այլ աւանդազրոյցի համաձայն, այս վանքը կառուցուել է Ս. Խաչի, Ս. Հռիփսիմէի, Ս. Գրիգորի, Ս. Յովհանի պատուին: Վանքի՝ 1700ական թթ. մնացած արձանագրութեան մէջ առկայ տեղեկութիւններից բացի՝ այդ կառոյցի մասին որեւէ այլ փաստաթուղթ չկայ: Կայ ենթադրութիւն, որ եկեղեցու մեծ մասը 1462թ. Էթիեն անունով մի վարպետի կողմից վերանորոգուել է: 15րդ դարում Լիմ կղզում գտնուող վանքում ապրած կուսակրօնները, շրջանում երկար ժամանակ տեւած պատերազմներից մէկի ժամանակ իրենց հոգեւոր առաջնորդ Ներսէսի մահից յետոյ հեռացել են վանքից եւ հաստատուել Կտուց վանքում:
Վանքի Ճարտարապետական Առանձնայատկութիւնները
Ընդարձակ վանական համալիրից, որն ունէր գրադարան, մատուռներ ու հիւրատներ, այսօր միայն եկեղեցու հատուածն է կանգուն մնացել: Դրսից այն ուղղանկիւն է, իսկ ներսը՝ խաչաձեւ: Խաչի կարճ թեւերը ծածկուած են կամարով: Գմբէթը երկու առանձին ոտքերի վրայ է տեղադրուած: Ազատ խաչաձեւ կոչուող ճարտարապետական ձեւով կառուցուած եկեղեցու արտաքին պատերը հասարակ զարդաքանդակներով են պատուած: Կղզուն մօտ՝ նոյն լճի մէջ գտնուող Աղթամար կղզու եկեղեցու հետ համեմատած՝ այս եկեղեցու ներսի պատերը որմնանկարներով զարդարուած չեն: Դարձեալ Աղթամարի եկեղեցու հետ համեմատած՝ այս եկեղեցու արտաքին պատերն էլ բաւականին անշուք են: Ներսի պատերին գաճ օգտագործուած չէ: Եկեղեցու մուտքի դուռը (Թագէ դուռը) ցուցատախտակով եւ խաչերով է զարդարուած: Հիւսիսային եւ հարաւային պատերի վրայ նիշեր, իսկ արեւելեան պատին մեծ պատուհան կայ: Եկեղեցին սպիտակ, կաթնագոյն եւ մոխրագոյն քարերով է կառուցուած, միայն գագաթին է սեւ տուֆն օգտագործուել՝ յարդարանքի նպատակով:
Եկեղեցու լուսաւորութիւնը մեծ մասամբ ապահովում են ութ փոքրիկ պատուհանները: Եկեղեցու զանգակատունը երկու սիւների վրայ է կանգնեցուած: Աշտարակների ներքեւի հատուածները օսմանեան մոթիւներով են զարդարուած, իսկ վերեւի հատուածները հիմնականում քանդուած են:
Ներկայիս Վիճակը
Կղզին 2007 թուականից փակ է զբօսաշրջութեան համար: Նախորդ տարիներին ներկերով եկեղեցու պատերը սեւացուել են, ինչը է՛լ աւելի է վատացրել առանց այն էլ վնասուած կառոյցի վիճակը: Կղզին պահպանելու համար նշանակուած որեւէ հսկիչ չկայ: Աւելի վաղ մի քանի անգամ նախաձեռնութիւններ են եղել կղզին զբօսաշրջական կենտրոն դարձնելու ուղղութեամբ, սակայն դրանք չեն ընդունուել այն պատճառաբանութեամբ, թէ կարող է վնաս հասցուի ճայերի վերարտադրութեանը: Կղզու հողի վրայ ճայերը խառնիխուռն թուխս են նստում, այստեղ կան տեսակներ, որոնց Թուրքիայի մէկ այլ վայրում անհնար է հանդիպել: Ներկայում կղզի քիչ են այցելում, այցելողներն էլ միայն ցանկանում են եկեղեցին տեսնել եւ հեռանալ: Կղզուն կից գիւղի նաւամատոյցից կամ էլ Վանի նաւամատոյցից կղզի կարելի է հասնել մէկ ժամ 40 րոպէում:
Գիտէի՞ք, Որ Լիմ Կղզում Եկեղեցի Եւ Մատուռ Կայ
Լիմ կղզին Վանայ լճի ամենամեծ կղզիներից մէկն է: 10րդ դարում այնտեղ բնակավայր է եղել: Կղզում են գտնւում Լիմ վանքը, Ս. Գէորգ եկեղեցին եւ Ս. Սիոնի մատուռը: 1305թ. կառուցուած վանքը եւ 1621թ. կառուցուած եկեղեցին աւերուած են, իսկ 1766թ. կառուցուած մատուռն ու ժամատունը դեռեւս կանգուն են: Յատկապէս գարնանը կղզին դառնում է ճայերի ձուադրման վայր: Ձուադրած մեծ քանակութեամբ ճայերին եւ ձուերին վնաս չհասնելու ուղղութեամբ յատուկ միջոցառումներ են ձեռնարկուել: Մի ձեռագրում տեղեկացւում է, որ եկեղեցին վերանորոգուել է Զաքարիա Առաջինի կողմից: Այն փոքրածաւալ, ազատ խաչի նախագծով կառոյց է: Անկիւնային պատերի վրայով բարձրացող դրսից գլանաձեւ, շրջանաձեւ, կոնաձեւ կենտրոնական գմբէթի վրայ չորս կողմից խաչի թեւերն են տարածւում: Ձախ թեւն աւարտւում է կիսաշրջանաձեւ աբսիդով: Աբսիդի երկու կողմերում տեղ գրաւող ուղղանկիւն խորանների հիւսիսային եւ հարաւային թեւերին մէկական խուցեր կան: Եկեղեցու վերակառուցման ժամանակ արեւմտեան մուտքի մօտ քառակուսի ժամատուն է աւելացուել: Թեւերը դէպի դուրս խաչաձեւ եկեղեցիների կարելի է հանդիպել քրիստոնէական սկզբնական ժամանակաշրջանում, հետագայում դա օգտագործուել է բիւզանդական ճարտարապետութեան մէջ՝ շրջանի եկեղեցիների յատակագծերը կազմելու ժամանակ, սակայն հետագայ տարիներին այլեւս չի կիրառուել:
Հայկական ճարտարապետութեան ամենավաղ նմուշները 7րդ դար թուագրուող Կովկասում գտնուող Աշտարակի, Արթիկի եւ Լմբատավանքի եկեղեցիներն են (առաջին հայկական եկեղեցիներն ու վանքերը կառուցուել են 4րդ դարում-«Ակունք»): Աբսիդի ձեւով Լիմի եկեղեցին նման է 11րդ դարին պատկանող Կաղզմանում գտնուող Չենկելլի եկեղեցուն:
Merry Christmas and
Happy New Year
In Memory of Jacob Orphali, MD
ՍԱՐԳԻՍ ԵՒ ԷԼԻԶԱՊԷԹ ԹԱԹԻԿԵԱՆՆԵՐ
Թող իրականանան պահանջատէր հայի անկատար տենչերը
այս Նոր Տարուան ընթացքին
Թող Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը Երջանկութիւն
Ու Արդար Խաղաղութիւն Պարգեւեն Մեր Ժողովուրդին
Albert & Sona Shahinian
Utah
Շնորհաւոր Նոր Տարի Եւ Ս. Ծնունդ
Առողջութիւն Եւ Յաջողութիւն
Մեր Բոլոր Ազգականներուն,
Բարեկամներուն Եւ Յաճախորդներուն
Տոքթ. Սարգիս եւ Տիկ. Ալիս
Քեահքէճեան Մարի, Արսէն Եւ Վարդան
SARKIS KAAKIJIAN
1500 S. Central Ave., #318
Glendale, CA 91204
(818) 548-5437
Թող Գալիք Տարին Համայն Հայ
Ժողովրդի Համար Լինի Նորանոր
Ձեռքբերումների, Յաջողութիւնների
Եւ Յաղթանակների Տարի
Լոս Անճելըսի Իրանահայ Միութիւն
Mousa Ler Association of California
Քալիֆորնիոյ Մուսա Լեռ Հայրենակցական Միութիւնը
Կը Շնորհաւորէ Բոլորին Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը
Glendale Mobil Service
1028 S. Brand Blvd.,
Glendale, CA 91204
818-244-0151
Wishing all our family
and friends health and prosperity throughout the year
Հայ Քոյրերու Վարժարանի մեծ ընտանիքը
Կը մաղթէ հայ ժողովուրդին՝ ի սփիւռս աշխարհի
եւ հայրենիքի Բեթղեհեմի խորհուրդով
լուսաւորուած Սուրբ Ծնունդ եւ
Խաղաղ ու բարեբեր Նոր Տարի
LEO POLOSAJIAN
CARDIAC RHYTHM SPECIALIST
Շնորհաւոր Նոր Տարի Եւ Ս. Ծնունդ
Համայն Հայութեան Թող Նոր Տարին Ըլլայ
Առողջութեամբ, Խաղաղութեամբ Եւ Երջանկութեամբ Լի Տարի Մը
Դոկտ. Եւ Տիկ. Տիրան Եւ Շաքէ Արոյեաններ
Կը Շնորհաւորենք Համայն Հայութեան
Նոր Տարին եւ Ս. Ծնունդը Եւ Կը Մաղթենք
Բոլոր Իղձերու Իրականացում