Քոլեսթերոլը կարգաւորող ստատին դեղերի խումբն ամենաշատ նշանակուող դեղերի ցանկում է: Դեղամիջոցներին համարժէք արդիւնաւէտ է նաեւ ճիշդ ապրելակերպն ու առողջ սնունդը: Բժիշկները խորհուրդ են տալիս վերահսկել մարմնի քաշը, կարգաւորել սննդակարգը եւ նուազեցնել դեղերի անհրաժեշտութիւնը: Ի՞նչ անել.
Նիհարել. քաշի 5ից մինչեւ 10 տոկոսի կորուստը քոլեսթերոլի մակարդակը կը նուազեցնի:
Ամէն օր մէկական ժամ ֆիզիկական վարժութիւններ կատարել. նոյնիսկ պարզապէս քայլելը կ՛օգնի նուազեցնելու քոլեսթերոլի մակարդակը եւ արեան բարձր ճնշումը:
Օգտագործել սրտի առողջութեան համար նախատեսուած սննդակարգ. կ՛երէք առաւելապէս թարմ բանջարեղէն եւ մրգեր, հատիկաւորներ, փրոթէինով հարուստ, թարմ ձուկ կամ թռչնամիս:
Օրը սկսել վարսակի շիլայով. այն յագենալու զգացում է ապահովում եւ թոյլ է տալիս զերծ մնալ օրուայ ընթացքում չափից աւելի ուտելուց:
Ձեր սննդակարգի հիմքում առաջնութիւն տալ լոբազգիներին. դրանք ձեր արեան մէջ շաքարի մակարդակը չեն բարձրացնի եւ կարող են փոխարինել կենդանական ճարպին:
Օրական մէկ հատ խնձոր ուտել. լոբազգիների եւ վարսակի նման խնձորները հարուստ են բջջանիւթով, որը նպաստում է քոլեսթերոլի մակարդակի նուազմանը:
Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ խնձորը նուազեցում է բորբոքումները եւ ամրացնում դիմադրողականութիւնը:
Նուազեցնել սթրեսի մակարդակը. սթրեսի ազդեցութեամբ օրգանիզմը որոշակի հորմոններ է արտադրում, այդ թւում՝ քորտիզոլ, ինչը վերջնարդիւնքում բերում է քոլեսթերոլի մակարդակի բարձրացման:
Շատ քնել. անքնութիւնը բարձրացնում է քոլեսթերոլի մակարդակը, ինչպէս նաեւ արեան ճնշումը: Աշխատէք 8-10 ժամ քնել:
Առողջ եղէ՛ք:
Սննդակարգի մէջ դարչին ընդգրկէք. հետազօտողները յայտնաբերել են, որ օրական ընդամէնը կէս ճաշի գդալ դարչինը քոլեսթերոլի մակարդակը 26 տոկոսով նուազեցնում է։
Ամէն օր մի կոյտ նուշ կ՛երէք. նուշը քոլեսթերոլը նուազեցնում է ընկոյզների միւս տեսակներից աւելի շատ: