ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ․- Հաշուի առնելով COVID-19-ի հետեւանքով օդային փոխադրական շուկայում առաջացած իրավիճակը եւ յատկապէս Կալիֆորնիա նահանգում մեր հայրենակիցների կուտակումները՝ Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան յորդորով, Cross Group ընկերութիւնը, LAX2EVN նախագծի շրջանակում, Յուլիսի 11ին կ՛իրականացնի Լոս Անջելես-Երեւան չարթերային չուերթ։
Չուերթից կարող են օգտուել Հայաստանի քաղաքացիները, Հայաստանում մշտական բնակութեան իրաւունք ունեցող օտարերկրացիները, ինչպէս նաեւ այն օտարերկրեայ քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանում բնակուող ընտանիքի անդամներ (ամուսին, կին, ծնող, երեխայ)։
Չուերթը կ՛իրականացուի Icelandair ընկերության Boeing 767 ինքնաթիռով, որը վառելիքի վերալիցքաւորման նպատակով Ռէյկեավիկում կը կատարի կանգառ, որը կը տեւի 1 ժամ։ Ամբողջ թռիչքի տևողութիւնն է 15 ժամ՝ ներառեալ կանգառը։
Եթէ ցանկանում եք գնել տոմսեր նշուած չուերթի համար՝ այցելել www.lax2evn.com կայքը կամ տեղական ճամբորդական գործակալութիւնները։ Տոմսերու արժէքն է 1350 կամ 2350 դոլար, իսկ 0-2 տարեկան երեխաների համար՝ 100 դոլար:
Չուերթն իրականացւում է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարարութեան, Հայաստանում Իսլանդիայի պատուոյ հիւպատոսութեան, Հայ-իսլանդական խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչեանի եւ «Ֆեստա Ավիա»ի համագործակցութեան շնորհիւ:
Յաւելեալ տեղեկութիւնների համար դիմել +374 60 404 404 թուին կամ info@lax2evn.com հասցէին։
(Հաղորդագրութիւնը՝ գլխաւոր հիւպատոսութենէն)