Մեր հասարակութեան մէջ հոգեբանութեան մասին ստեղծուել է այն թիւր կարծիքը, որ հոգեբանին այցելում եմ միայն հոգեկան խանգարումներ ունեցող, շեղուած կամ հաւասարակշռութիւնը կորցրած անձինք: Խնդիրը հոգեբանի աշխատանքի մասին տեղեկացուած չլինելն է: Հոգեբանութիւնը բաւական զարգացած եւ հին արմատներ ունեցող գիտութիւն է, որն այսօր շօշափում է մեր կեանքի համարեա բոլոր կողմերը, եւ մշտապէս զարգացման փուլում է: Հարկաւոր է հասկանալ հոգեբանի, hոգեթերապեւտի, հոգենեարդաբանի, հոգեվերլուծողի միջեւ եղած տարբերութիւնները:
Հոգեբոյժը բարձրագոյն բժշկական մասնագիտութիւն ունեցող անձն է, որ հիմնականում գործ ունի հոգեկան շեղումներ ու խանգարումներ ունեցող մարդկանց հետ եւ իրականացնում է բուժում դեղամիջոցների օգնութեամբ:
Հոգեթերապեւտը գործ ունի առողջ հոգեկան ունեցող կամ սահմանային վիճակներում (ընկճախտ, նեւրոզներ եւ այլն) գտնուող մարդկանց հետ: Հոգեթերապեւտը նոյնպէս օգտւում է դեղամիջոցներով բուժումից:
Հոգեվերլուծողը կիրառում է հոգեվերլուծական հնարները: Նրա հիմնական աշխատանքը անգիտակցական ոլորտից համապատասխան խնդրի աղբիւրի որոնումն ու վերամշակումն է:
Հոգեբանը գործ ունի միայն առողջ մարդկանց հետ եւ իրաւունք չունի դեղեր նշանակել:
Հոգեբանի մօտ այցելում են այն անձինք, ովքեր գտնւում են դժուար հոգեբանական կացութեան մէջ, իրենց կեանքի տուեալ պահին բախուել են որոշ խնդիրների, անհրաժեշտ է սեփական վարքի կարգաւորում կամ էլ փոխայարաբերութիւնների հարթեցման ճանապարհին են: Հոգեբանն օգնում է յաղթահարել հոգեբանական ճգնաժամը, հաստատել ներքին ներդաշնակութիւն, բացայայտել ու արդիւնաւէտ կիրառել սեփական ընդունակութիւնները, վերացնել կամ թուլացնեմ սուր ապրումները եւ այլն: Եւ հարկաւոր է յիշել, որ հոգեբանական խորհրդատուութիւնը խիստ գաղտնի գործընթաց է եւ գաղտնիութիւնը հանդիսանում է հոգեբանի առաջնային եւ կարեւոր որակներից մէկը:
Հայկական միջավայրում ընդունուած է խնդիրները կիսել ընկերուհիների, հարեւանների հետ եւ ընդունել նրանց կողմից տրուած խորհուրդները: Միշտ յիշէք, որ ցանկացած անձ անհատականութիւն է եւ տարբեր է նրանց կեանքի փորձը, արժէքային կողնորոշումները: Կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում իրենց գաղտնիքները վստահել որեւէ մէկին եւ դա հոգեկան անհանգստութիւն է պատճառում անձին: Իսկ սեփական ուժերով խնդրի յաղթահարումը յաճախ անհնար է, քանի որ երբեմն այդ խնդիրների լուծումները թաքնուած են անգիտակցականի շերտերում եւ հնարաւոր է միայն հոգեբանի միջամտութեամբ:
All For Health, Health Foe All բժշկական կենտրոնի հոգեբանական ծառայութիւններից օգտուելու համար կարող էք զանգահարել 818 -839-4010 հեռախօսահամարով եւ մեր հոգեբաններին այցելութեան համար ժամադրութիւն վերցնել:
Առողջ եւ երջանիկ եղէ՛ք: