
Քսանամեայ Կարէն Գրիգորեանը Արցախեան վերջին պատերազմի առաջին օրերին եղել է մարտադաշտում. յանուն հայրենիքի պաշտպանութեան` թշնամու դէմ մարտնչել է Մարտունիում, Վարանդայում (Ֆիզուլի). վիրաւորուել է Հոկտեմբերի 25ին:
«Առողջական վիճակիս պատճառով ես չէի կարող ապրել մեր նախկին բնակարանում: «Թուֆէնքեան» բարեգործական հիմնադրամի շնորհիւ մեր նոր բնակարանն ապահովուած է բոլոր յարմարութիւններով, որպէսզի կարողանամ այստեղ ապրել: Անչափ շնորհակալ եմ հիմնադրամին իրենց բարի գործերի, ոչ միայն ինձ, այլ նաեւ մեր բոլոր վիրաւոր եղբայրներին, կարիքաւոր ընտանիքներին բնակարանով ապահովելու համար», մեզ հետ զրոյցում նշեց Գրիգորեանը:
«Թուֆէնքեան»ին իր շնորհակալական խօսքն է ասել նաեւ Կարէնի հայրը` Սպարտակը: «Շատ շնորհակալ եմ հիմնադրամին, որ իմ որդու առողջական վիճակը հաշուի առնելով կառուցել են այս բնակարանը: Թող մեր բոլոր վիրաւորների համար կառուցուեն բնակարաններ, եւ իրենց սուրբ գործը շարունակեն Արցախում», նշել է Գրիգորեանը:
Կարէնը այս տարի անվճար հիմունքով ընդունուել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում` իրաւաբանի մասնագիտութեամբ:
«ԱՐՑԱԽՓՐԷՍ»
(Թղթակցութիւնը՝ հիմնադրամէն)