
Մարտի 26ին Լոնդոնի Քենսինգթոն թագաւորական համայնքի Սբ․ Քաթսբերթ եկեղեցում տեղի է ունեցել «Բարոկ օպերային արիաների եւ երաժշտութեան» բացառիկ համերգ:
Համավարակից հոտոյ այս համերգը Լոնդոնի Բարոկ ոճի հազուագիւտ համերգներից էր հայ եւ միջազգային երաժիշտների կողմից:
Միջոցառումը կազմակերպել էր Բրիտանահայկական «Քլինգեն երգչախմբ եւ մշակութային ասոցիացիան (միութիւնը)»` գլխաւորութեամբ գեղարուեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի:
Համերգին ներկայ էին Լոնդոնի Քենսինգթոն թագաւորական համայնքի քաղաքապետ Գերալդ Հարգրիվզը, Անգլիական, Հռոմէական կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիների հոգեւոր հովիւներ Փօլ Բեգոտը, Ջիմ Քարին եւ Շնորք Բաղդասարեանը, Լոնդոնի Իտալական մշակութային ինստիտուտի (հիմնարկութեան) նախագահ դոկտ․ Կատիա Պիցցին, Լորդերի պալատի անդամները, հայկական համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրամեանը, Միացեալ Թագաւորութիւնում հայկական մի շարք կազմակերպութիւնների ատենապետեր, երաժիշտներ Լոնդոնի Թագաւորական երաժշտական ակադեմիայից եւ Թագաւորական երաժշտական քոլեջի կոլեկտիւներից:
Երեկոյի ընթացքում համերգավար Վանուհի Պետրոսեանը ներկայացրել է Վիվալդիի, Մոնտեվերդիի, Բոնոնցինիի, Սկարլատիի, Ջիորդանիի, Կալդարայի, Գլիւկի, Կարիսսիմիի բարդագոյն օպերային իտալական բարոկ արիաները` որոնք վարպետօրէն կատարուել են տենոր Սիփան Օլահի, կլավիսինահար Մարիա Փալազեանի, հոբոյիստ Յակոբ Ջէք Մուրադեանի, Քլինգեն լարային քառեակի կողմից:



Երաժշտացանկում ընգրկուել էր նաեւ Մարչելլոյի աշխարահռչակ Հոբոյի երեք մասանոց կոնցերտը, որը կատարել են հոբոյիստ Յակոբ Ջէք Մուրադեանը, ողջ երաժշտական կազմը եւ այս անգամ դիրիժոր Սիփան Օլահի ղեկվարութեամբ:
Նշենք, որ համերգի ստեղծագործութիւնների մշակումները եւ փոխադրումները գործիքային այս կազմի համար կատարել էր Սիփան Օլահը: Համերգին ներկայ երաժիշտները այս բացառիկ փոխադրումները շատ բարձր գնահատեցին` նշելով գործիքներին տրուած իւրայատուկ թեմաները, դինամկիկան եւ Բարոկօ-աւտենտիկ երաժշտաոճին յարիր մտածելակերպն ու վարպետօրէն կատարելաոճը:
Համերգի աւարտին երախտագիտութեան խօսքով ելոյթ է ունցել քաղաքապետ Գերալդ Հարգրիւզը` ընդգծելով այս համերգի բացառիկութիւնը լոնդոնեան երաժշտասէր հասարակութեան այսօրուայ կենաքում: Բարձր գնահատականի է արժանացրել գեղարուեստական ղեկավար մայէստրօ Սիփան Օլահին ու Քլինգեն երգչախումբ եւ մշակաութային ասոցիացիային հայակական եւ միջազգային երաժշտարուեստը ներկայացնելու մեծ գործունէութեան մէջ Լոնդոնում եւ Միացեալ Թագաւորութիւնում:
(Թղթակցութիւնը՝ Քլինգեն Երգչախմբ եւ Մշակութային Միութենէն)