Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը, գնահատելով 2020թ? 44օրեայ պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ Գերմանիայի Հայոց թեմի եւ իր հովանու ներքոյ գործող համայնքների Արցախին ցուցաբերած նիւթական ու բարոյական աջակցութիւնը, Արցախում բարեգործական մի քանի ծրագրերի բարեյաջող իրականացումը, յետ-պատերազմեան ժամանակաշրջանում թեմիս առաջնորդի բազմիցս Արցախ այցելելու եւ արցախահայութեան նեցուկ լինելու փաստը, Հայ եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբէ եպս? Իսախանեանին պարգեւատրել է Արցախի Հանրապետութեան «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: «Վաչագան Բարեպաշտ» մեդալը եւ նախագահ Արայիկ Յարութիւնեանի համապատասխան հրամանագիրը 29 Հոկտեմբեր 2022ին թեմիս առաջնորդին յանձնեց Արցախի Հանրապետութեան նախագահի Սփիւռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնեանը, որ այս օրերին Արցախի նախագահի կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի հարցերով խորհրդական Լուսինէ Ղարախանեանի հետ թեմիս հրաւէրով գտնւում է Գերմանիայում: Արցախի նախագահի երկու խորհրդականները այս օրերին այցելում են գերմանահայ զանազան համայնքներ եւ բանախօսութիւններ ունենում «Արցախն այսօր» խորագրի ներքոյ:
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
31 Հոկտեմբեր 2022

2020թ? 44օրեայ պատերազմի ընթացքում 2020թ. 44օրեայ պատերազմի ընթացքում
Kindly remove the question mark and replace it with a dot
Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբէ եպս? Իսախանեանին Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբէ եպս. Իսախանեանին