Նորից Սիաթըլի «Հայ Տան» փոքրիկ սրահում ենք: Հերթական գրական երեկոն է: Դրսում ցուրտ ու անհրապոյր եղանակ է, սրահում՝ մտերմիկ ու շատ ջերմ երեկոյ:
«Ախ ինչքան, ինչքան կարօտել եմ ձեզ» երգում ու նուագում են Ռուբէնն ու Գայիանէն: Ունկնդիրները ոգեւորուած ձայնակցում են:
«Ախ այդ Մասիսը» ասմունքում է փոքրիկ Գոռիկը:
«Մենք ենք մեր սարերը» միջոցառման շրջանակներում չենք մոռանում մեր նահատակներին: «Բարձունքը մերն է, տղերքը չկան», տէր Վազգէնն է ասմունքում: Նորից թախծում ենք:

«Թէ մօրդ անգամ մտքիցդ հանես, քո մայր լեզուն չմոռանաս», Լուսինէն, Սուսաննան ու Արիանան են ասմունքում:
Շնորհակալութիւն բոլոր մասնակիցներին եւ ներկաներին:
Երեկոյի աւարտից յետոյ երկար ժամանակ չէինք հեռանում, քանի որ մենք ու մենք էինք, ասել է թէ, մենք էինք ու մեր սարերը:
Մեր շնորհակալութիւնները յայտագրի բոլոր մասնակիցներին՝ Արմենակին, Գրետային, Գոռիկին, Լուսինէ Բեզիրգանեանին, Ռուբէնին, Գայիանէին, Ռազմիկին, Էմմային, Նայիրուհիին, Լուսինէ Բդոյեանին, Սուսաննային, Արիանային, Սիլվային եւ Յասմիկին, որ մնայուն եւ սիրայօժար կերպով կազմակերպում է համայնքիս բոլոր գրական երեկոները:
(Թղթակցութիւնը՝ Սիաթըլի «Հայ Տուն»էն)