Կարմիր խաչի Միջազգային կոմիտէի ներկայացուցիչները Պաքուի մէջ դարձեալ տեսակցեցան հոն պահուող բոլոր հայերուն հետ:
«Արմէնփրէս»ի հետ ունեցած զրոյցի մը ընթացքին այս մասին յայտնեց Հայաստանի մէջ Կարմիր խաչի Միջազգային կոմիտէի պատուիրակութեան հաղորդակցութեան ծրագիրներու ղեկավար Զառա Ամատունի:
«Փետրուարի վերջին օրերին Կարմիր խաչի Միջազգային կոմիտէի ներկայացուցիչները Բաքւում կրկին տեսակցել են բոլոր հայ պահուող անձանց, որոնց անունները հաստատել են Ադրբեջանի իշխանութիւնները: Տեսակցութիւնների շրջանակներում, որոնք, աւանդաբար, առանձնազրոյցների տեսքով են անցկացուել, նրանցից իւրաքանչիւրին հնարաւորութիւն է տրուել կապ հաստատել իրենց հարազատների հետ», ըսաւ Ամատունի: