Սեպտեմբեր 2ին, Կիրանցի աշակերտները պիտի յաճախեն նոր՝ սահմանէն միայն 40 մեթր հեռաւորութեամբ դպրոց: Այս մասին կը յայտնէ լրագրող Ոսկան Սարգսեան:
«Կիրանցի հիմնական դպրոցի տնօրէն Վոլոդեա Բաբինեանը յայտնեց, որ գիւղի դպրոցի շինարարութեան աշխատանքները մօտենում են աւարտին, շէնքի ներքին յարդարման աշխատանքներն աւարտուել են, ընթանում են արտաքին յարդարման աշխատանքները:
«Բաբինեանն ասաց, որ աշակերտների ծնողների մի մասը դպրոցի ավտանգութեան առումով մտահոգութիւններ ունեն եւ յաւելեց, որ դպրոցի նախկին շէնքը վթարային է:
«Նրան հարցրի Կիրանցի դպրոցին միջնակարգի կարգավիճակ տալու մասին: Տնօրէնն ասաց, որ դրա համար պէտք է լինի ԿԳՄՍ նախարարի հրամանը: 100 տեղանոց նորակառոյց դպրոց նոր ուսումնական տարում կը յաճախեն Կիրանց գիւղի 38 աշակերտ», գրեց Սարգսեան։