Երեւան հերքեց Պաքուի այն հաղորդումը, ըստ որուն, հայկական կողմը կրակ բացած է ատրպէյճանական բանակի դիրքերու ուղղութեամբ:
Պաքու յայտնած էր, թէ 11 Սեպտեմբերին, հայկական ստորաբաժանումները ռմբակոծեցին Նախիջեւանի ուղղութեամբ ատրպէյճանական բանակի դիրքերը:
«Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը նշում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրութիւնը չի համապատասխանում իրականութեանը: Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը յիշեցնում է` ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի (դրութեան) խախտման դէպքերի եւ/կամ այդ մասին տեղեկութիւնների հետաքննութեան Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ (գործիքակազմ) ստեղծել: Նիկոլ Փաշինեանի այս առաջարկին Բաքուն մինչեւ օրս չի արձագանգել», կ՛ըսուի Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան տարածած հաղորդագրութեան մէջ: