«Շնորհակալ եմ կեանքին, որ ինձ այդ շանսը (առիթը) տուել է նման հայր, ընկեր, պարընկեր ունենալու»: 6 Փետրուարին Եռաբլուրի մէջ այս հաստատումը կատարեց պարուսոյց, «Կարին» աւանդական երգի-պարի խումբի հիմնադիր եւ գեղարուեստական ղեկավար Գագիկ Գինոսեանի դուստրը` Ծովինար Գինոսեան, անոր մահուան տարելիցին առիթով։
«Նա միայն մերը չէր, տեսէք ինչքան մարդիկ են հաւաքուել եւ սրա հազարապատիկն ամբողջ Հայաստանով մէկ է: Ինչպիսին նրա կեանքն էր, այնպիսին էլ նրա մահն էր, նրանից յետոյ միեւնոյն է ապրում է դեռ իր պարը, իր ազգային գաղափարախօսութիւնը, որ տարածում էր պարի հետ: Ինքը համախմբել է բոլորին ու նոյնիսկ իր մահը շատ շատերին համախմբեց: Նրա սէրը Արցախի նկատմամբ իւրայատուկ էր, դա զգացւում էր առանց որեւէ բառ ասելու, ընտանիքում էլ էր նա այդ սերը տարածում: Արցախի հանդէպ նոյն սերն էր, որ համախմբեց պարախմբի բոլոր տղաներին ու նրանք միաձայն 2020 թուականին որոշեցին գնալ պատերազմ, դա պատահական չի լինում, ոնց ինքը ապրում է, նոյն ձեւ դաստիարակում է բոլոր իր շրջապատում եղած մարդկանց», յայտնեց Ծովինար Գինոսեան։