Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախկին նախարար Դաւիթ Բաբայեան Պաքուի բանտէն 168.am-ի ճամբով եւ իր ընտանիքին միջոցով փոխանցեց հեռաձայնային ձայնագրութիւն մը, զոր կը ներկայացնենք ստորեւ.
«Սիրելի՛ բարեկամներ, ժողովո՛ւրդ:
«Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ ու ասել` մի՛ անհանգստացէք, ամէն ինչ նորմալ (բնական) է մեզ հետ: Նոր այստեղի լրատուամիջոցներով տեղեկութիւն է դուրս եկել 1992թ. Իւանեանի դէպքերի մասին իմ ասածի լրիւ հակառակի մասին: Նրանք մեկնաբանել են մի ձեւ, ես ասել եմ լրիւ հակառակ բան:
«Ես ասել եմ, որ այդ դէպքերի պատասխանատուն հէնց այս` ադրբեջանական կողմն է, եւ դա եղել է ներիշխանական պայքարի արդիւնք:
«Բացի դրանից, ես երբեք չեմ ասել, որ գոյութիւն ունի Իւանեանի ազատագրման համար պարգեւ: Դա նոյնպէս սխալ է ձեւակերպուած: Վաղը ես դատական նիստի ժամանակ դրա մասին բարձրաձայնելու եմ:
«Ընդհանուր առմամբ նորմալ ենք: Շատ լաւ են վերաբերւում, յատկապէս` մեկուսարանում: Որեւէ խնդիր չունենք: Մի անգամ նոյնիսկ վատ խօսք չեն ասել, սուր հայեացք չեն նետել մեր ուղղութեամբ:
«Վաղը Հայոց մեծ եղեռնի 110րդ տարելիցն է: Հոգով-մտքով ձեզ հետ ենք: Հոգով-մտքով ես լինելու եմ նաեւ Ծիծեռնակաբերդում: Լաւ եղէք, պինդ եղէք, մեր մասին մի՛ մտածէք»:
Բաբայեան մէկուկէս տարի Պաքուի բանտին մէջ անցընելէ ետք, 23 Ապրիլին, առաջին անգամ ըլլալով ընտանիքին միջոցով հեռաձայնային հաղորդագրութիւն մը փոխանցեց։