ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉԵԱՆ
Անցեալ տարուայ աշնանը Պոլ Գոբլը, Բաքուի դիրքորոշման համապատասխան, առաջարկեց երկկողմ բանակցութիւններ՝ հրաժարուելով ԵԱՀԿի Մինսկի խմբից. «միջնորդական այս եռակողմ ձաչափը ոչ մի տեղ չի տանում»։ Դրան հակառակ շարունակեց, որ Ստալինը «…սահմաններ գծելիս աշխատում էր վառ պահել էթնիկ հակամարտութիւնների կրակը… Հիմնականում հայերով բնակեցուած Լեռնային Ղարաբաղի ընդգրկումը Ադրբեջանի տարածքում դրա ամենայայտնի, սակայն ոչ միակ օրինակն է… Քարտէզի գծերից առաւել ես կարոր եմ համարում մարդկանց իրաւունքները։ Ազգերի ինքնորոշման իրաւունքն աւելի կարոր է… մի կողմ դնելով այս սկզբունքը Միացեալ Նահանգների արտաքին քաղաքականութեան օրակարգից, մենք հիմա խիստ դժուարին խնդրի առաջ ենք կանգնել։ Այժմ մենք պէտք է սկսենք բանակցային ճանապարհով լուծումներ գտնելու կոնկրետ (շօշափելի-Խմբ.) մեխանիզմների մասին, ոչ թէ թոյլ տանք, որ որոշ «պայծառ» ուղեղներ որոշեն հակամարտութիւնները լուծել ռազմական ճանապարհով» )«Ասպարէզ», 12 Սեպտեմբեր, 2008(։
Մեր իմացած առաջին «ամենապայծառ» ուղեղը ԼՂՀ խնդիրը բազմիցս պատերազմով վճռել սպառնացող Իլհամ Ալին է։ Ասես կրկնելով Լ. Տէր Պետրոսեանի «Պատերազմ, թէ խաղաղութիւն…» յօդուածի «Ղարաբաղը շահել է ոչ թէ պատերազմը, այլ ճակատամարտը» ձակերպումը, Ալիը հերթական անգամ յայտարարեց. «Հայաստանը չի շահել պատերազմը։ Պատերազմը աւարտուած չէ։ Աւարտուել է պատերազմի առաջին փուլը (հանգրուանը-Խմբ.)» )«Նոր Հայաստան», Յունուար 23, 2008(։ Բայց որովհետ թուրքերը դիւանագիտութիւնում անգերազանց քամելէոններ (գետնառիւծներ-Խմբ.) են, Ադրբեջանի արտգործմինիստրի տեղակալ Արազ Ազիմովը վերջերս չքմեղանքով ասաց. «Հզօր բանակ ունենալը լաւ է, սակայն աւելի լաւ է այն չօգտագործելը։ Մենք երբեք չենք ասել չենք ասում, թէ պատերազմ պիտի սկսենք Հայաստանի հետ։ Մենք ամէն գնով պիտի վերականգնենք մեր տարածքային ամբողջականութիւնը:» )«Ասպարէզ», Մարտ 17, 2009(։ Ենթադրելով, թէ «ամէն գնովը» իբր բացառում է պատերազմը, ընդունում միայն «խաղաղ» լուծումներ, «մի ազգ երկու պետութիւնում» կը հանդիպենք արտառոց նախապայմանների։
Օրինակ, Թուրքիայի մշակոյթի նախարար Էրթօղրուլ Գիւնայը Հայաստանի իր պաշտօնակցին կոչ անելով համագործակցել վերականգնելու Անիի աւերակները, միաժամանակ աւելացրել է, որ նախ ԼՂՀ հիմնախնդիրը պէտք է լուծուի։
Պոլ Գոբլի ակնարկած զէնքի դիմող «պայծառ» ուղեղները հարկաւ իր սիրելի Ալին ու դրանիկները չեն, այլ «դրա ամենաթարմ, սակայն ոչ վերջին վկայութիւնը»՝ յատկապէս Հարաւային Օսէթիայի վրայ յարձակուած Վրաստանի դէմ ելած Ռուսաստանը։ Դրանով համոզուեցին, որ նման իրադրութիւնում ԱՄՆը, Եւրոպան, Թուրքիան չեն գնայ Ռուսաստանի դէմ, քանզի դա կարող է նոր համաշխարհային պատերազմի սկիզբ դառնալ։ Ուստի ռազմամոլ ազերները ստիպուած խաղաղութեան կաչաղակի փետուրներ հագան այժմ փորձում են այլ երգեր կղկղալ։
Միթէ՞ Ադրբեջանական դիւանագիտական ակադեմիայի ղեկավար Պոլ Գոբլը, որի նախատեսած քարտէզով Մեղրին Ադրբեջանին նուիրելով Հայաստանը Իրանից կտրելը չիրականացաւ, բայց իրականացաւ Շահումեանի շրջանը, Մարտակերտի, Մարտունիի շրջանների մասերը Ադրբեջանին յանձնելու ցանկութիւնը, քարտէզի գծերից )տուեալ դէպքում՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականութիւնից»( աւելի կարորում է «Հիմնականում հայերով բնակեցուած» ԼՂ հայութեան ինքնորոշման իրաւունքը։ Եթէ իրօք, երկար-բարակ բանակցութիւնների կարիք չի լինի, քանի որ ժողովուրդը հանրաքուէով ինքնորոշուել է արդէն 18 տարի ապրում է իր անկախ բնօրրանում։ Կը մնայ ընդունել իրողութիւնը։
Ադրբեջան-Հայաստանի «երկկողմանի բանակցութիւնների» վերահսկողի դերը Գոբլը նախատեսում է յանձնել ԱՄՆին, շեշտելով. «Միացեալ Նահանգները չպէտք է դառնան Ստալինի որդեգրած քաղաքականութեան երաշխաւորը…» այլն։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Գոբլը, կարծես թէ՝ պաշտպանելով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրաւունքը։
Հրաժարուելով ԵԱՀԿի Մինսկի խմբից, մնալով Ադրբեջանի հետ դէմառդէմ ԱՄՆի վերահսկողութեան տակ, Արցախի Հանրապետութիւնը ստիպուած կը լինի ընդունել «մէկ միլիոն» փախստական ազերների վերադարձի ինքնորոշուելու իրաւունքը։ Յօրինովի մէկ միլիոնի մէկ երրորդն էլ մտնի Արցախ, ինքնորոշման խնդիրը կը լուծուի սովորական հանրաքուէով՝ Ադրբեջանի օգտին։
Բնորոշ է Կոսովոյում կատարուածը, որտեղ ալբանացիների ինքնորոշման իրաւունքը հաստատուեց Սերբիայի վրայ ԱՄՆի դաշնակիցների «հումանիստական յարձակումով»։ 2000ի ընտրութիւններին ԱՄՆի պրեզիդենտութեան թեկնածու, «Արմուտքի մահը» նշանաւոր գրքի հեղինակ Պատրիկ Բիւքենենը նշում է. «Սերբիան… մեր բարեկամը, մեր դաշնակիցն էր երկու համաշխարհային պատերազմներում։ Սերբերը փրկել են հարիւրաւոր ամերիկեան օդաչուների, երբ մենք մարտնչում էինք նացիստների դէմ… Սերբիան չի յարձակուել ՆԱԹՕյական ոչ մի երկրի վրա։ Արդ, ինչու ՆԱԹՕն յարձակուեց Սերբիայի վրայ»։ 100 հազար ալբանացիների զանգուածային ջարդերը համարելով հարիւրտոկոսանոց պրոպագանդա (քարոզչութիւն-Խմբ.), Բիւքենենը ճշտում է՝ 2000 դժբախտ պատահար, 95 հազար կոսովեան ալբանացիների արտաքսում. «Մինչդեռ, մեր քաղաքացիական պատերազմի մի օրուայ ընթացքում… զոհուել է 10 հազար մարդ։ Ընդ որում, մեզ ոչ ոք չմեղադրեց ցեղասպանութեան մէջ… պատերազմի վերջին արդէն գազանութիւններ էին արւում սերբերի դէմ՝ 250 հազար սերբեր ստիպուած էին լքել հայրենի վայրերը։ Ինչքա՜ն ուղղափառ եկեղեցիներ աւերուեցին… հարկաւոր էր հեռու մնալ ռազմական գործողութիւններից աշխատել այնպէս անել, որ կոսովեան ալբանացիները աւելի շատ անկախութիւն ունենային, բայց առանց տրոհելու Հարաւսլաւիան… Կոսովոյում սերբական արմատները գնում են դարերի խորքերը. այդ ժամանակ Ամերիկան յայտնագործուած էլ չէր։ Կոսովոն սերբերի օրրանն է… «Մեծ Ալբանիայի ստեղծմանն ուղղուած շարժում կայ… եթէ դա կատարուի, բալկաններում պատերազմները վերջ չեն ունենայ» )Պ. Բիւքենենի հարցազրոյցը տես «Աւանգարդ», Լ. Ա., Մարտ 18, 2002(։
Կոսովոյի տարածքը 10,887 քառ. կմ է բնակչութիւնը 2.1 միլիոն, 92 տոկոսը ալբանացի, մահմեդականների 90 տոկոսը սիւննի, մնացածը՝ շիա։ 1966ին ալբանացիների թիւն աշխարհում 3 միլիոնից աւելի էր, Ալբանիայում՝ 1,885,000։ Բնական մեծ աճ ունեցող այդ ժողովուրդը այժմ միայն Կոսովոյում հասել է շուրջ 2 միլիոնի։ Թուերը, կարծում եմ, պերճախօս են -յաջողուի անգամ Կոսովոն պահել Սերբիայի կազմում, չափազանց բարդ, թերս անհնարին կը լինի կառավարել տեղի 2 միլիոն բնաւ էլ ոչ խաղաղ բարքի տէր ալբանացիներին։
Կոսովոյից աւելի մեծ տարածքով Արցախի Հանրապետութիւնում շուրջ 140 հազար հիմնականում հայ բնակչութիւն կայ։ Ադրբեջանի համար օրերի խնդիր է այնտեղ դրա առնուազն կրկնակի ազերիներ լցնելը։ Ազերի փախստականների վերադարձի նրանց «մարդասիրական» պահանջի իրագործումը կ՛աւարտուի Արցախի վերջնական հայաթափումով։
Այդ վտանգին դիմագրաւելու հիմնական միջոցը Ադրբեջանից հայ փախստականներին ապաստանելու խնդիրն է։ Բացայայտ է, որ ազերիների հայերի համատեղ գոյակցութեան որէ փորձ աւարտուելու է արիւնահեղութեամբ։ Եւ քանի որ հայ փախստականները երբեք չեն վերադառնայ Ադրբեջան, ապա ազերի փախստականները պիտի մնան այնտեղ նրանց փոխարէն, իսկ հայ փախստականները՝ վերաբնակեցուեն Արցախում։ Ընդգծենք, որ յարաբերակցութիւնը ի վնաս Ադրբեջանի է։
Ըստ փախստականների գծով գերագոյն յանձնակատարի 1997ի զեկոյցի, միայն Հայաստանում գրանցուած էր Ադրբեջանից բռնագաղթուած աւելի քան 340 հազար փախստական, 14 հազարը տեղափոխուել էր Ղարաբաղից։ Ադրբեջանը որէ պատասխանատուութիւն չի կրել հայերի կոտորածների համար, վարձահատոյց չի եղել փախստականներին պատճառած վնասների դիմաց։ Մինչդեռ, ինչպէս հաստատել է Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիան (ընկերաբաններու ընկերակցութիւն-Խմբ.), 1989-1991ին Հայաստանը լքած 170 հազար ադրբեջանցիներին հնարաւորութիւն է ընձեռուել վաճառել իրենց տներն ու բնակարանները։ Հայաստանը նրանց մօտ 110 միլիոն դոլարի համարժէք դրամական փոխհատուցում է տուել։
Սումգայիթում սկսուած հայերի ցեղասպանութիւնից յետոյ )որը միջազգայնօրէն չի դատապարտուել( հայ փախստականների ո՞ր մասը հիմնաւորուեց Արցախի Հանրապետութիւնում։ 1976ին ԼՂԻՄի 157,2 հազար բնակչութեան 80,5 տոկոսը հայեր էին։ Անկախութեան անցած տարիներում բնակչութիւնը գրեթէ չի աճել, յատկապէս վերաբնակեցման ծրագրի իրագործման ցածր մակարդակի պատճառով։ Եթէ Կոսովոն մօտ 2 միլիոն ալբանացիների համար կենսատարածք է, ապա Արցախի ժողովրդի պատմական բնօրրան, որի ամրապնդման համար բնակչութեան տասնապատիկ աճը հազիւ բաւարար կարող է համարուել։ Վերաբնակեցումն այսպիսով, եղել մնում է Արցախի Հանրապետութեան թիւ մէկ խնդիրը։
Այն, որ Ադրբեջանական դիւանագիտական ակադեմիայի ղեկավարը գերադասում է ազգերի ինքնորոշման իրաւունքը, նշանակում է, որ եթէ տարածքային ամբողջութեան յարակից պահանջները արդիւնք չտան, կարող է գործի դրուել այդ հիմնարկում մշակուած, Հայաստանի Արցախի դիրքորոշումը թակարդող տարբերակը։ Քո զէնքով քեզ ծնկի բերելու տարբերակ։