Զեղուն ըսի-ըսաւներու ամիսներէ եւ լրատուութեան սպրդումներէ ետք, Հայաստանի եւ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարները, Զուիցերիոյ միջնորդութեամբ, 31 Օգոստոսին հրապարակեցին միացեալ յայտարարութիւն մը՝ հանրութեան տրամադրութեան տակ դնելով երկու օրինակարգեր՝ մտադիր ըլլալով կանոնաւորել իրենց խնդրայարոյց յարաբերութիւնը:
22 Ապրիլին հրապարակած իրենց նախորդ յայտարարագիրին մէջ հայ եւ թուրք պաշտօնատարներ նշեցին, թէ համաձայնած էին ճանապարհաքարտէսի մը շուրջ, որ պիտի առաջնորդէր զիրենք յարաբերութիւններու «բնականացման»՝ «տրամաբանական ժամանակացոյցով մը»։ Օրին երկու կողմերը նշեցին, թէ սկզբունքային համաձայնութիւն մը կայացուցած էին՝ «սկսելու» համար կիրարկումը այդ երկու օրինակարգերուն, որոնց պարունակութիւնը չհրապարակուեցաւ մինչեւ 31 Օգոստոս։ Այս երկար ուշացումին պատճառը Թուրքիոյ հրաժարումն էր ճանապարհաքարտէսէն, Ատրպէյճանի կողմէ բանեցուած ճնշումներուն պատճառով։ Նախագահ Ալիեւ պնդած էր, որ Թուրքիան փակ պահէ Հայաստանի հետ իր սահմանը, մինչեւ Ղարաբաղի (Արցախի) տագնապին լուծումը:
Յաջորդող ամիսներուն հայ-թրքական յարաբերութիւններուն մէջ որեւէ յառաջխաղացքի բացակայութեան, լայնատարած ենթադրութիւններ կային, թէ՝ արդեօք նախագահ Սերժ Սարգսեան պիտի համաձայնէ՞ր այցելել Թուրքիա 14 Օգոստոսին, ներկայ գտնուելու համար երկու երկիրներու խումբերուն միջեւ կայանալիք ֆութպոլի համաշխարհային ախոյեանութեան զտումի խաղին։ Հայաստանի նախագահը փորձեց ճնշում բանեցնել Թուրքիոյ վրայ, որպէսզի յարգէ համաձայնութեան իր բաժինը այդ հռչակուած ճանապարհաքարտէսին մէջ, յայտարարելով, թէ կ՛այցելէր Թուրքիա միայն եթէ սահմանը բացուէր կամ բացուելու վրայ ըլլար:
Ամերիկեան կառավարութիւնը եւս ճնշում կը բանեցնէր Թուրքիոյ վրայ, որ յառաջ երթայ Հայաստանի հետ վերոնշեալ համաձայնութեան մէջ։ Վերջին օրերուն արտաքին գործոց նախարար Հիլըրի Քլինթըն հեռաձայնային խօսակցութիւն ունեցաւ թէ՛ նախագահ Սարգսեանի եւ թէ՛ Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Ահմէտ Տաւութօղլուի հետ, օգնելու համար որ յաղթահարուին մնացած գայթակղեցուցիչ որեւէ տարրեր։ Նախագահ Օպամա բեկանեց 24 Ապրիլի պատգամին մէջ «Հայկական Ցեղասպանութիւն» եզրը գործածելու քարոզարշաւի իր խոստումը՝ Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ «զգայուն» բանակցութիւնները չականահարելու պատճառաբանութեամբ։ Ատկէ ետք Միացեալ Նահանգները փորձած է յառաջխաղացք ապահովել երկու երկիրներու յարաբերութիւններուն մէջ՝ իբրեւ ամերիկացի նախագահին երեսը ճերմկցնելու փորձ։
Իբրեւ արդիւնք, 31 Օգոստոսին Հայաստան ու Թուրքիա առաջին անգամ ըլլալով բացայայտեցին երկու օրինակարգերուն իսկական պարունակութիւնը՝ յայտարարելով, թէ իրենք «համաձայնած են սկսիլ իրենց ներքին քաղաքական խորհրդատուութիւնները՝ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու օրինակարգին… (եւ) յարաբերութիւններու զարգացման օրինակարգին» վերաբերեալ։ Այս խորհրդատուութիւնները պէտք է ամբողջանան վեց ամսուան ընթացքին, որմէ ետք երկու պետութիւնները պիտի ստորագրեն եւ յանձնեն այդ օրինակարգերը իրենց համապատասխան խորհրդարաններու վաւերացման:
Առաջին օրինակարգը պարտք կը դնէ երկու կողմերուն վրայ, որ բանան իրենց հասարակաց սահմանները եւ հաստատեն դիւանագիտական յարաբերութիւններ։ Ան նաեւ կը պահանջէ Հայաստանէն եւ Թուրքիայէն, որ ճանչնան «երկու երկիրներուն միջեւ գոյութիւն ունեցող ներկայի սահմանները՝ ինչպէս ճշդուած է միջազգային օրէնքի հետ կապ ունեցող դաշինքներով»։ Ասիկա կարեւոր պահանջք մըն է Թուրքիոյ համար, տրուած ըլլալով, որ ան կ՛ուզէ վերջ դնել ներկայիս Թուրքիոյ հանրապետութեան տարածքին մաս կազմող «հայկական պատմական հողերու» հայկական պահանջներուն։ Միւս կողմէ, մեծ թիւով հայեր պիտի մերժէին այս նախապատրաստութիւնը, տրուած ըլլալով, որ անոնք կ՛ուզեն դուռը բաց պահել բռնագրաւուած տարածքներուն, ներառեալ՝ Արարատ լերան, ապագայի պահանջներուն դիմաց։
Երկրորդ օրինակարգը կը պարունակէ ամէնէն խնդրայարոյց մասնիկը երկու փաստաթուղթերուն մէջ։ Անիկա կը նշէ, թէ Հայաստանն ու Թուրքիան «կը համաձայնին սկսիլ երկխօսութիւն մը պատմական տարածութեան մէջ, նպատակ ունենալով վերականգնել երկու երկիրներուն երկկողմանի վստահութիւնը, ներառեալ՝ անկողմնակալ գիտական քննութիւն մը պատմական արձանագրութիւններուն եւ արխիւներուն՝ սահմանելու համար հարցերը եւ բանաձեւելու համար յանձնարարականները»։
Նախ «միջկառավարական երկկողմանի յանձնաժողով» մը պիտի յառաջացուի՝ կազմուած ըլլալով շարք մը ենթայանձնաժողովներէ, որոնցմէ մէկը պիտի առնչուի «պատմական» հարցերու։ Երկրորդ օրինակարգին կցուած ժամանակացոյց մը յաւելեալ կերպով կը յստակացնէ, թէ հայ, թուրք, ինչպէս նաեւ զուիցերիացի եւ այլ միջազգային մասնագէտներ մաս պիտի կազմեն «պատմական տարածութեան մէջ գործող ենթայանձնաժողովի» խորհրդածութիւններուն։
Կը նախատեսուի, որ այդ երկու օրինակարգերը վեր առնեն լուրջ մտահոգութիւններ եւ պատճառեն քաղաքական մեծ տագնապ Ատրպէյճանի, Թուրքիոյ եւ Հայաստանի մէջ։
Նախագահ Ալիեւ, շատ հաւանաբար, անգամ մը եւս զայրանայ Թուրքիայէն, ինչպէս պատահեցաւ առաջին ճանապարհաքարտէսի հռչակման ատեն՝ 22 Ապրիլին։ Ատրպէյճանի ուժանիւթի թանկարժէք աղբիւրները եւ Թուրքիոյ ընդմէջէն անոնց տարանցիկ անցքը նկատի առնելով, Անգարայի ղեկավարներուն ձեռնտու չէ անտեսել Ալիեւի ջղագրգռութեան «նոպա»ները…:
Կրնայ նաեւ տագնապ յառաջանալ Թուրքիոյ մէջ, տրուած ըլլալով, որ թէ՛ քաղաքական ընդդիմութիւնը եւ թէ՛ «խորունկ պետութեան» մասնիկներ կրնան կազմակերպել զանգուածային ցոյցեր՝ դատապարտելով նախագահ Կիւլն ու վարչապետ Էրտողանը ոչ հայրենասէր ըլլալով, ինչպէս նաեւ Հայաստանի հետ յարաբերութիւնները «եղբայր» Ատրպէյճանէն աւելի բարձր դասելով։ Այդ ձեւի ամբաստանութիւններ կրնան խորհրդարանի իշխող մեծամասնութենէն կրճատել բաւարար չափով քուէներ՝ օրինակարգերուն վաւերացումը արգիլելու համար։
Վաւերացումը ապահովուած չէ նաեւ Հայաստանի մէջ։ Աւելի քան մէկ տարի է, որ մեծ թիւով հայեր թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Սփիւռքի մէջ կը բողոքեն կառավարութեան՝ նման համաձայնութիւն մը գոյացնելու անխոհեմութեան մասին։ Անոնք դէմ էին «պատմական» հարցերը քննարկող ենթայանձնաժողովի մը կազմութեան, որ իր բնոյթով կրնայ կասկածի տակ առնել Հայկական Ցեղասպանութեան ճշգրտութիւնը։ Առաւել, բազմաթիւ հայեր չեն ընդունիր Թուրքիոյ հետ «գոյութիւն ունեցող սահմանը», որպէսզի խափանած չըլլան ապագայի հայկական հողային պահանջները։ Այդ փաստաթուղթին ստեղծած ըմբռնողութիւնը կրնայ առաջնորդել մեծածաւալ բողոքի ցոյցերու՝ Հայաստանէն ներս թէ դուրս, ինչպէս նաեւ պատճառ հանդիսանայ քաղաքական լուրջ դժգոհութեան՝ վտանգելով Հայաստանի կայունութիւնն ու ապահովութիւնը:
Նկատի առնելով այն ճնշումը, որ Ռուսիոյ, Միացեալ Նահանգներու եւ Եւրոպայի կողմէ կը բանեցուի Հայաստանի կառավարութեան դէմ, դիւրին չէ Երեւանի համար հրաժարիլ յառաջընթաց կատարելէ այդ համաձայնութեան հիման վրայ։ Այդուհանդերձ, ամէն բան չէ կորսուած տակաւին։ Մեծ հաւանականութիւն կայ, որ այդ հարցին համար Կիւլ-Էրտողան վարչակարգին դէմ Ատրպէյճան-Թուրքիա սուր հակառակութեան, ինչպէս նաեւ ներքին ընդիմութեան պատճառով, թրքական կառավարութիւնը լռելեայն թելադրէ իր խորհրդարանական մեծամասնութեան, որ չվաւերացնէ սոյն օրինակարգերը։
Թուրքիոյ վրայ ճնշումը պահելու համար եւ ստիպելու, որ նախ ան թարթէ, Հայաստան պէտք չէ Արցախի համար որեւէ համաձայնութիւն ստորագրէ Ատրպէյճանի հետ ներկայիս։ Նաեւ կարելի է, որ այդ օրինակարգերուն դէմ ամբողջ աշխարհի հայերուն բողոքը համոզէ հայկական կառավարութիւնը, որ չշարունակէ այդ համաձայնութեան գործընթացը եւ կոչ ուղղէ խորհրդարանի մեծամասնութեան, որ անոր դէմ քուէարկէ։
Դժբախտաբար, բանակացութիւններուն սկիզբը ստորագրեալիս եւ ուրիշներու կողմէ հայկական իշխանութիւններուն ուղղուած շարունակական զգուշացումները արհամարհուեցան։ Այն ատեն շատ աւելի դիւրին պիտի ըլլար քաղաքականութեան պէտք եղած պատշաճեցումները կատարել եւ սրբագրումի միջոցներուն դիմել։ Եթէ նախ Հայաստանը հրաժարի այդ համաձայնութենէն, անիկա իր վրայ կը հրաւիրէ մեծ ուժերուն բարկութիւնը։ Այդուհանդերձ, այս ճակատագրական խաչմերուկին մէջ, Հայաստանի կառավարութեան գլխաւոր մտահոգութիւնը պէտք է ըլլայ՝ պահպանել երկրին ազգային շահերը, փոխանակ նուէրներ շահելու ի խնդիր կէտեր ապահովելու օտար ուժերէն…
«Տը Քալիֆորնիա Քուրիըր»ի Խմբագիր
Այս արձանագրությունները անընդունելի են, քանի որ պարունակում են հետևյալ կետերը.
1. “Երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչում”, այսինքն Կարսի պայմանագրի ճանաչում: Թեև պ.Նալբանդյանը ասաց, որ մի փնտրեք այն, ինչ չկա փաստաթղթում, սակայն պարոն արտգործնախարար, Ձեր կարծիքով որ պայմանագրի հիման վրա է գործում Հայաստանի և Թուրքիայի միջև գործող սահմանը: Միթե Սևրի պայմանագրի …
2. “Պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով”. լղոզված մի կետ, որպեսզի մեր արտգործնախարարը բոլորիս հարցնի, թե որտեղ է փաստաթղթում գրված Հայոց ցեղասպանության մասին… իսկ ինչ է Խաչակրաց արշավանքների ժամանակշրջանը պետք է քննարկեք, թե Կ. Պոլիսի գրավման պատմական դեպքերը …
Սրանով Հայոց ցեղասպանութիունը կասկածի տակի կդրվի և կդադարի միջազգային ճանաչումը …
3. “Դատապարտելով ահաբեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը՝ անկախ դրանց պատճառներից…. համագործակցել դրանց դեմ պայքարում” միթե հայկական կողմը չի հասկացել թե այս կետով թուրքերն ինչ հեռահար նպատակներ են հետապնդում… Չէ որ հայ ժողովրդի փառապանծ զավակները, ովքեր իրենց ազգի վրեժը լուծելով սպանել են Մեծ Եղեռնի ոճրագործներին, իսկ հետագայում նաև մի շարք գործողություններ իրականացրել ընդդեմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության, նրանց թուրք դահիճները համարում են ահաբեկիչներ: “Անկախ դրանց պատճառներից … համագործակցել դրանց դեմ պայքարում ” բառակապակցությունը հենց այդ նպատակով էլ մտցրել են մարդկության ամենամեծ ահաբեկիչները:
Իսկ ինչ վերաբերում է ներածականում նշված այն դրույթին, որ ‘նրանք համաձայնել են իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն’ …. ապա ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏՈՂ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԱՆԻՄԱՍՏ Է ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆԳԱՄ ԱԿՆԱՐԿԵԼ… Դա անհնար է …
Միակ հույսն այն է, որ Թուրքիայի խորհրդարանը այս փաստաթուղթը չի վավերացնի, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Ազգային ժողովին, ապա այնքան էլ վստահ չեմ:
Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն ՀԱՅ ԴԱՏԻՆ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ և ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼ ԱՌԱՆՑ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ: ՍԱ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է, նրանք իրավունք չունեն անտեսել Սփյուռքի կարծիքը և ջուրը գցել սփյուքահայերի հարյուրամյա պայքարն ու մաքառումը: Այդ նրանց ջանքերի շնորհիվ է, որ երկու տասնյակ երկրներ, ԱՄՆ 40-ից ավելի նահանգներ, Եվրախորհրդարանը և այլ միջազգային կառույցներ այսօր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Հայաստանի Հանրապետությունը հաստատելով այս փաստաթուղթը սեպ կխրի Հայրենիքի և Սփյուռքի միջև, ինչն առաջ կբերի օտարում և կործանարար կլինի երկու կողմի համար էլ:
Եվ, ի վերջո Հայաստանն իր Անկախության հռչակագրում ամրագրել է հետևյալ հիմնադրույթը. “Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնւմ 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին” : Միջազգային իրավունքով այդ ճանաչումը հանգեցնում է ՀԱՏՈՒՑՄԱՆ պատասխանատվության: Իսկ մենք այսօր ճանաչելով գործող սահմանները փակում ենք հողային պահանջն ու դրա հատուցման հնարավորությունը: ՀՀ Սահմանադրական դատարանը պետք է պարզի, արդյոք այս փաստաթուղթը չի հակասում մեր Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին:
Այս արձանագրությունները անընդունելի են, քանի որ պարունակում են հետևյալ կետերը.
1. “Երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչում”, այսինքն Կարսի պայմանագրի ճանաչում: Թեև պ.Նալբանդյանը ասաց, որ մի փնտրեք այն, ինչ չկա փաստաթղթում, սակայն Պարոն արտգործնախարար, Ձեր կարծիքով որ պայմանագրի հիման վրա է գործում Հայաստանի և Թուրքիայի միջև գործող սահմանը: Միթե Սևրի պայմանագրի …
2. “Պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով”. լղոզված մի կետ, որպեսզի մեր արտգործնախարարը բոլորիս հարցնի, թե որտեղ է փաստաթղթում գրված Հայոց ցեղասպանության մասին… իսկ ինչ է Խաչակրաց արշավանքների ժամանակշրջանը պետք քննարկեք, թե Կ. Պոլիսի գրավման պատմական դեպքերը …