Յարգելի Խմբագիր «Ասպարէզ» Օրաթերթի,
Շատ մեծ հաճոյքով եմ ընթերցում պրն. Յարութ Սասունեանի շաբաթական 2րդ էջի վրայ տպագրուած յօդուածները ու հիանում իր վերլուծական ու դատողական ունակութեան վրայ. գալով իր վերջին յօդուածին՝ «Արդեօք Հայաստանի Քաղաքականութիւնը Կը Զօրացնէ՞ Թուրքիան», (տես՝ Ուրբաթ 7 Օգոստոս, 2009), խորհուրդ եմ տալիս ո՛վ չի կարդացել՝ կարդայ, ո՛վ կարդացել է՝ էլի՛ կարդայ ու եթէ ինձ պէս հիանայ, իր հիացումը փոխանցէ այլոց:
Հայ ժողովուրդը ամէն ասպարէզի համար կարող մարդիկ ունի, թէ՛ Հայաստանում թէ՛ Սփիւրքում, սակայն չի օգտւում մեր հայրենիքի հզօրացման ու Հայ Դատի արդար լուծման համար, որ ամենամեծ գրաւականն է Հայաստանի ու մեր ժողովուրդի ապահովութեան:
ԶԱՐԵՀ ՄՈՒՐԱԴԽԱՆԵԱՆ
Օգոստոս 7, 2009