Մայիսի 18ին, Լոս Անճելըսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսարանը մեծարման երեկոյ էր կազմակերպել վենեզուելլացի աշխարհահռչակ երաժիշտ Փետրօ Էուստաչէի պատուոյն: Բազմաթիւ երաժշտական գործիքների կատարող, երգահան Էուստաչէն առաջինն է, որ կատարել է երգահան Հենրիկ Անասեանի՝ «դուդուկի եւ սիմֆոնիք նուագախմբի համար» գրուած համանուագը:

Դուդուկի համար գրուած աննախադէպ այս համանուագը առաջին անգամ կատարուել է Վենեզուելլայի մայրաքաղաքում՝ Կարակասի սիմֆոնիք նուագախմբի 35ամեակի առիթով:
Փետրօ Էուսատչէ իր խօսքում նշեց, որ սիրահարուած է հայկական ծիրանափողին եւ մեծ պատիւ է համարում համերգը աշխարհին առաջինը ներկայացնելը: Էուստաչէի ու Անասեանի հետ հանդիպմանը ներկայ էին արուեստագէտներ, լրագրողներ, մտաւորականներ, համայնքի երաժշտասէր հասարակութիւնը:
Հիւպատոսարանի հասարակայնութեան հետ կապերի բաժնի պատասխանատու Լիլիթ Սեդրակեանը յայտնեց, որ պատրաստւում են աւանդական դարձնել նաեւ հայ արուեստագէտների մասնակցութեամբ նման միջոցառումները: