
Ամենայն հրճուանքով եւ սրտի խոր զգացմունքով կարդացի շատ յարգելի ու տաղանդաւոր մտաւորական-գրող պարոն Պօղոս Գուբէլեանի օտարագիրների համագումարին արտասանած խօսքը, որը կազմակերպուած էր UCLA-ի հայագիտական ամպիոնի նախագահի կողմից՝ մասնակցութեամբ Հայաստանի Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանի: Նա քննադատեց որոշ օտարագիր ամերիկահայ գրողներին եւ մտաւորականներին այն սխալ համոզումի համար, որ մեր մշակոյթն ու լեզուն, եւ այն բոլորը, ինչը հայկական է անիմաստ է, ժամանակավրէպ: Իսկ մեզ, որ կապուած ենք նման մշակոյթին եւ հայերէն կը ստեղծագործենք՝ անուղղայ իտէալիստներ ենք, եղկելիներ, որ կապուած կը մնանք մայրենիին: Ես միշտ երազում էի մեր օտարագիր հայ հսկաներին ծանօթանալ, չիմանալով, որ Ռուբէն Մամուլեանը, Ուիլիըմ Սարոյեանը, Լեւոն Սիւրմէլեանը եւ Մայքըլ Արլէնը անհասանելի էին մնացել հայ զանգուածներին եւ նուազագոյնը ասելու համար՝ շրջապատուած են եղել պահապան հրեշտակներով: Նոյնիսկ հիմա, կարծէք անդունդ կայ օտարագիրների եւ հայագիրների մէջ՝ կարծէք երկու ցեղախմբերի են պատկանում: Երբ օտարագիր հայորդին ոչ հայերէնով մի գիրք է հրատարակում, սիրով գնում ենք այն գիրքը: Մեր ցանկութիւնն է, որ օտարագիրը եւս պատուէ մեզ եւ մեր գրական երեկոներին մասնակցի, կամ օտար լեզուով գրախօսական գրի: Հայագիր իմ ընկերներս վիրաւորուած են տիրող միակողմանի ընթացքից: Եկէք թարգմանենք իրարու գործերը՝ թող բոլոր գետերը նոյն ովկիանոսում թափուեն: Դրա համար պէտք է ստեղծենք մեզ միաւորելու կառոյց: Այն լինելու է «Համահայկական հայ գրողների միութիւն»:
Հայ մշակոյթը, գրականութիւնը հայ ազգի անձնագիրն է: Հետեւաբար այդ անձնագիրը կրողները դուք էք եւ մենք: Այն ինչ չեն կարողացել անել ուրիշներ, հայ մշակոյթը կարող է անել՝ մեր միջոցով: Դրա համար է մշակոյթը միաւորում մեզ: Հեշտ է հայ մնալ, պահպանել արմատները, պայմանով որ կառչած մնանք մեր ուրոյն մշակոյթին: Դուք կարող էք հրաշալի քաղաքացի լինել ձեր ապրած երկրում եւ միժամանակ պահպանել ձեր արմատները: Պայքարը արժէք է՝ ինչպէս մեր կեանքն է արժէք: Թող մեր կեանքը աւելի օգտաւետ լինի հայ գրականութեան պահպանման ու զարգացման գործում: Արծաթը եւ ոսկին չունեն այն գինն ինչն ունի մեր միջեւ տիրող սէրն ու բարեկամութիւնը եւ միութիւնը, վասնզի ոսկին ու արծաթը կարող է գողացուի, բայց սէրն ու բարեկամութիւնը երբեք չի կարելի գողանալ:
Սիրելի գրչեղբայր՝ քո գրուածքի կառոյցը հետաքրքիր է, այն բաղկացած է ինքնուրոյն, գեղարուեստական միաւորներից: Դա վկայում է քո գրագէտ լինելը: Դուն քայլում ես անվարան ու անսայթաք, կեանքին տալով իմաստ եւ յաւերժութիւն: Մարդուս արժէքն իր հարստութեան մէջ չէ, այլ աստուածային շնորհները ուրիշներին բաժնելու առաքինութեամբ: Անես դուն պատիւ ու յարգանք միւսներին, եւ արդէն դասուել ես դու գրականութեան ազնիւ ու շնորհալի մարդոց կարգ:
Յետգրութիւն
1.- Քո երեսը լուսաւորուած է նուրբ առաւօտեան արեգակով եւ քո դէմքին վրայ կայ կախարդական ժպիտ:
2.- Քո մարմնի մէջ կայ կամքի եւ խոյանքի փոթորիկ, այսինքն յատկանիշեր են, որոնք բնորոշւում են վճռականութիւն եւ ազնուութիւն:
Յարգանքով՝
Վարդան Տիգրան Մաթեւոսեան