
«Լոս Անճելըս Սիթի Քոլեճ»ի Հայ Ուսանողների Միութիւնը (ASA) հիմնուել է 2009 թուականի աշնանը՝ 8 հայ ուսանողների շնորհիւ: Հետզհետէ այն ընդլայնուեց՝ ընդգրկելով նոր ուսանողների ու ծաւալեց իր ազգանուէր գործունէութիւնը:
ASA-ը քոլեճի ուսանողներին ծանօթացրեց հայոց պատմութեանն ու մշակոյթին, հնարաւորինս պարզաբանեց ու ներկայացրեց Մեծ Եղեռնի արհաւիրքները, կազմակերպեց հայկական ուտեստների ցուցահանդէս-վաճառք:
Արդիւնքում հաւաքուեց որոշակի գումար, որն էլ նախատեսուեց ծախսել բարեգործական նպատակներով: Ընտրուեց Գաւառի մանկատունը՝ իր 80 սաներով: Գնուեցին ու բարի մարդկանց նուիրատուութիւններով հաւաքուեցին հագուստներ, գրենական պիտոյքներ ու խաղալիքներ:
ASA-ին իրենց խորհուրդներով եւ օժանդակութիւնով օգնեցին փրոֆեսէօր Հայկանոյշ Գեւանեանը, Անդրանիկ Կրկեանը՝ Orignial Designing, Հայրօ Զաքարեանը՝ MLAK Clothing, Անդրանիկ եւ Արմէն Զաքարեանները՝ Paradise Day Care: Ութ արկղ ծանրոցները Հայաստան իր միջոցով առաքեց Ասատուր Շիշիկեանը՝ «Զէյթուն» ընկերութիւն:

ASA-ը յոյսով է, որ իր օժանդակութեան այս մի փոքրիկ կաթիլը կ՛օգնի մեր որբ երեխաների կարիքներին ու ցանկանում է նրաց առողջութիւն ու յաջող ուսումնական տարի:
ASA-ը յատուկ շնորհակալութիւն է յայտնում Ասատուր Շիշիկեանին ու բոլոր բարերարներին, նաեւ հաւաստիացնում, որ նրա անդամները, որոնք արդէն տարբեր համալսարանների ուսանողներ են, ուսմանը զուգահեռ, նորից ակտիւօրէն կը կազմակերպեն հայրենանուէր տարբեր գործեր, կ՛անեն հնարաւորինս մեր հայազգ բարօրութեան համար:
Hi. I would like to know who is the author of this article. I would also like to know the sources that the author used for this article. Thank you!