Ինչպէս հայ ժողովուրդը, «Կաքաւիկ» մանկական հանդէսի ընտանիքն էլ է տօնում Նոր Տարին ու Ծննդեան տօները, ու իր 7րդ համարը ամբողջութեամբ յատկացնում է այդ տօներին:

Արեւն ու Փստօն փորձում են ձիւնով խաղալ ու ձիւնի փաթիլները բռնել, բայց նրանք հալում են…
Մոնթէն ու Արմէնուշը սովորում են ինչպէ՞ս շնորհաւորել իրարու Նոր Տարին ու Յիսուսի Ծնունդը:
Նոր Տարուայ եւ Սուրբ Ծնունդի Տօների առիթով, Նարօտը խանութ է այցելում մայրիկի հետ ու փորձում Եղեւնին զարդարելու զարդեր գնել:
Նարեկը սովորում է նուէր ստանալու եւ մատուցելու օրէնքները:
Փոքրիկն Մանէ Թոռոյեանը իր նոր երգն է ներկայացնում:
Ու դեռ լեցուն խաղեր ու անակնկալներ կան այնտեղ՝ «Կաքաւիկ» մանկական հանդէսում: Ամենագլխաւորը՝ «Կաքաւիկ»ի մանկական օրացոյցը…
Դուք էլ ձեր փոքրիկին բաժնեկից դարձրէ՛ք «Կաքաւիկ»ի Նոր Տարուայ հանդէսին: Արեւմտեան ափերում, «Կաքաւիկ»ը կարելի է գնել «Սարդարապատ» գրախանութից, կամ բաժանորդագրուել՝ հեռաձայնելով (818) 389-2308 հեռախօսահամարին: Արեւելեան ափերում «Կաքաւիկ»ի մասին կարող էք տեղեկանալ՝ զանգահարելով (617) 389-2308 հեռախօսահամարին:
Այցելէ՛ք www.gakavig.com:
(Թղթակցութիւնը հանդէսէն)