
1. Հոգու ձայնը ամենահնչեղն է՝ բոլոր ձայներից:
2. Դժբախտաբար այս դարում «Արդարութիւն», «Ճշմարտութիւն» բառերի թարգմանութիւնները պիտի փնտռել թուաբանական նորմաներ ունեցող քաղաքական բառարաններում:
3. Կայ արուեստի գործ, որ իր առանձնայատկութեամբ, գրեթէ չի տարբերւում բնականից:
4. Տաղանդները նման են հանքից գտնուած ադամանդների:
5. Շնորհալի մարդը նա է, որը իր իւրայատկութեամբ տարբերում է մութը՝ լոյսից, լաւը՝ վատից, չարը՝ բարուց, իրաւացիօրէն եւ արդարօրէն:
6. Որեւէ հանճարեղ գործ, իրենից արժէք չի ներկայացնի, եթէ չլինեն գնահատողներ:
7. Օրէնքը ոչինչ է՝ եթէ չկան ի կատար ածողներ:
8. Կան տաղանդներ որոնք ոչ միայն ապրում են՝ այլ ապրեցնում են սերունդներին, իրենց հանճարեղ գործունէութեամբ:
9. Գնահատանքը, մղիչ ուժն է արարչութեան:
10. Շնորհալի արուեստագէտի կտաւը, շքեղ է նոյնիսկ առանց շրջանակի:
11. Այն ժողովուրդը որ հաւատում է իր անցեալին, նրա ապագան երաշխաւորուած է:
12. Անխիղճ եւ անսէր մարդը նման է մոմարձանի:
13. Յոյսը, ներշնչումի եւ ոգեշնչութեան գլխաւոր եւ միակ աղբիւրն է:
14. Մարդկային մեծութիւն է հասկանալ եւ ներել իմանալը:
15. Իր առեղծուածով կինը կարող է անապատը դրախտ դարձնել, իսկ մեղապարտին՝ անմեղ:
16. Անկեղծութիւնն ու արդարութիւնն նոյն բարձին են ծերանում
17. Տարեց մարդկանց մօտ մոռացութիւնը չարիք է, իսկ վշտերով լցուած մարդկանց մօտ դա միակ ամոքումն է:
ԱՒԻԿ ԴԷԻՐՄԵՆՋԵԱՆ Բոստօն