Յունուար 3, 1924թ. – Դեկտեմբեր 22, 2010թ.
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ

Ստեփան Եղիայի Ալաջաջեանը ծնուել է Սիրիայի Հալէպ քաղաքում 1924թ. Յունուարի 3ին, Կիլիկիայից Տէր Զօր աքսորուած, մահից ճողոպրած, նորից Կիլիկիա (Զէյթուն) վերադարձած, ապա կռուելով Հալէպ նահանջած ընտանիքում:
Նախնական կրթութիւնը ստացել է վրանաբնակ մի թաղամասի Ներսիսեան դպրոցում (մանկապարտէզ), ապա՝ «Ուսումնասիրաց» վարժարանում, որտեղից տեղափոխուել է Հալէպի Ամերիկեան Գոլէջը: Սկսել է ստեղծագործել աշակերտական տարիներին: Նրա առաջին բանաստեղծութիւնը տպագրուել է 1939ին Բէյրութի «Պատանեկան Արձագանգ» երկշաբաթաթերթում: Դպրոցում (գոլէջում) սովորող մի խումբ հայ աշակերտների հետ հիմնում են մի ամսաթերթ՝ «Գրասէր» եւ լոյս ընծայում նրա խմբագրութեամբ: Այս ամսագրում լոյս են տեսնում նրա բանաստեղծութիւններն ու յօդուածները: 1942թ. հրատարակւում է նրա բանաստեղծութիւնների առաջին ու վերջին՝ «Վշտի ծաղիկներ» ժողովածուն:
Այդ միջնակարգում ուսանելիս, եւ յետոյ էլ, աշխատակցում է Հալէպի «Եփրատ» օրաթերթին՝ «Վշտապ», «Ա. Ստեփան», «Ալօ» եւ այլ ծածկանուններով, ինչպէս նաեւ Լիբանանի հայկական թերթերին ու գրական մամուլին, որտեղ հանդէս է գալիս բազմաթիւ գրութիւններով՝ յօդուած, ակնարկ, բանաստեղծութիւն:
Համաշխարհային Բ. պատերազմի աւարտից առաջ, հալէպահայ մի խումբ երիտասարդներ հիմնում են «Հայրենաբաղձ հայերի միութիւն»ը եւ հրապարակ հանում իրենց խմբագրած «Դէպի երկիր» ամսագիրը: Ալաջաջեանն իր ուսումը շարունակում է Լիբանանի մայրաքաղաք՝ Բէյրութի Ամերիկեան Համալսարանի (AUB) Բժշկական մասնաճիւղում:
Համաշխարհային Բ. պատերազմը աւարտուել էր, բայց Ալաջաջեանը չէր աւարտել իր ուսումը, քանզի 1946թ. ընտանիքի ամբողջ կազմով ներգաղթում էր Հայաստան, ուր ընդունուելու էր պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի Տրամաբանութեան Հոգեբանութեան բաժինը: Նոյն տարին ընդունւում է նաեւ Հայաստանի գրողների միութեան շարքերը:
Հայաստանում, մինչեւ Ստալինի մահը, Ալաջաջեանի ոչ մի գրուածք չի հրատարակուել: Նրա հեղինակութեամբ լոյս է տեսել լոկ մի պատմուածք երիտասարդական մի ալմանախում՝ «Կէտը» վերնագրով:
1953թ. «Սովետական Գրականութիւն» ամսագիրը լոյս է ընծայում նրա «Անապատում» վիպակը, որը հրատարակւում է առանձին գրքով ու արժանանում մեծ ընդունելութեան, ապա թարգմանաբար հրատարակւում Մոսկուայի «Դրուժբա Նարոդով» ամսագրում: «Անապատում»ը դառնում է դարձակէտային Ստեփան Ալաջաջեանի կեանքում:
Նախ վէպը ճշգրտում է նրա ստեղծագործական տարերքը, ճիշդ հունի մէջ է դնում նրա տաղանդը եւ կողմնորոշում դէպի առաւել հաստատուն նախասիրութիւնը:
Ապա «Անապատում» վէպով Ստեփան Ալաջաջեանը յայտնութիւն կատարեց: Յայտնութիւն՝ ոչ միայն իր համար այլեւ հայ արձակագրութեան, մասնաւորապէս հայ վիպասանութեան համար՝ ոճի, մտածողութեան, ձեւակառուցուածքային առումներով թարմութիւն բերեց մեր գրականութեանը: (Մէջբերումը՝ Սեւակ Արզումանեանի «Ստեփան Ալաջաջեան» մենագրութիւնից):
1955 թուականին նա մեկնում է Մոսկուա՝ Մաքսիմ Գորկու անուան Գրողների երկամեայ դասընթացներում սովորելու:
Մոսկուա մեկնելը շրջադարձային է լինում նրա կեանքում: Այստեղ, նրա բառերով ասած, «գրական շարժում կար, այստեղ լայնախոհութիւն ու ազատամտութիւն կար», եւ սկսում է կեանքի մի նոր շրջան, խորացնում է գիտելիքները միջազգային գրական ասպարէզներից, հաղորդակցութեան մէջ է մտնում ռուս եւ օտար համբաւաւոր գրողների հետ, խմբագիրների ու անուանի մարդկանց հետ:
Մոսկուայից վերադառնալուց անմիջապէս յետոյ, հրատարակչութեանն է յանձնում «Պարտութիւն» վիպակը, որը «Անապատում» վիպակի հետ միասին Մոսկուայում թարգմանաբար հրատարակւում է «Տափակ Կտուրներ» խորագրի տակ:
Մէկ տարի անց, նա աշխատանքի է անցնում «Սովետական Գրականութիւն» ամսագրում որպէս արձակի բաժնի վարիչ, ապա որպէս գլխաւոր խմբագրի տեղեակալ:
«Մարդն ապրել է ուզում, ազգն ապրել է ուզում, հայրենիքը ազատութիւն է ուզում, գաղափարների համար մարդը պարտաւոր է գնալ կռուի» բովանդակութեամբ՝ «Եղեգները Չխոնարհուեցին» վէպի երկու մասերը աշխարհ եկան եւ լոյս ընծայուեցին հայոց ցեղասպանութեան առթիւ տեղի ունեցած մեծագոյն ցոյցից յետոյ, 1966 եւ 1967 թուականներին: Արձակագիրը իր գեղեցիկ տաղանդը փայլուն կերպով հաստատում է այս վէպով: Նա մեծ արուեստի ուժով պատկերել է հռչակաւոր զէյթունցիների վերջին հերոսամարտը 1915 թուականի եղեռնից յետոյ:
Զէյթունի վերջին հերոսամարտի գեղարուեստական տարեգրութիւնն է Ալաջաջեանի այս վէպը, հերոսական մի ասք-պատում, որը կերպարների տիպականացմամբ, հոգեբանական խտացումներով, յուզական ներազդեցութեան ուժով, անշուշտ, 1960ական թուականների հայոց վիպասանութեան նուաճումներից մէկը եղաւ: (Մէջբերումը Սեւակ Արզումանեանի «Ստեփան Ալաջաջեան» մենագրութիւնից):
Մինչեւ այդ, 1964թ.ին մահանում է հայրը՝ Եղիան, վէպի հերոսներից մէկը, իսկ ինքը՝ հեղինակը արդէն 1965ին նշանակւում է «Հայաստան» հրատարակչութեան գեղարուեստական գրականութեան բաժնի վարիչ:
1966ին ընտրւում է Հայաստանի Գրողների Միութեան վարչութեան քարտուղար: Առանձնապէս այս պաշտօնում են երեւան գալիս Ստեփան Ալաջաջեանի կազմակերպական շնորհքն ու ձիրքերը: Արդէն «Հայաստան» հրատարակչութիւնում նա եռանդուն կերպով նախաձեռնել էր «Սփիւռքահայ գրողներ» եւ «Հայ մատենագիրներ» շարքերը, որոնցով մի կողմից, մինչ այդ արգելուած սփիւռքահայ գրողների լաւագոյն երկերն էին մատուցւում ժողովրդին, միւս կողմից՝ հայ պատմիչների դասական ստեղծագործութիւններն էին գրաբարից աշխարհաբար թարգմանութեամբ դրւում ընթերցողի սեղանին: Նա գրական կապերի գծով էր վարում գրողների վարչութեան աշխատանքները եւ հսկայական ջանքեր գործադրեց ոչ միայն խորհրդային բազմազգ գրականութիւնների պրոպագանդայի ու մերձեցման, այլեւ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ստեղծագործ ուժերին համախմբելու, համատեղ կոնֆերանսներ ու խորհրդաժողովներ հրավիրելու գործում: Նրա բանիմաց զեկուցումներն ու ելոյթները, մշտապէս արժանանում էին բուռն հաւանութեան:
Աշխատանքային արձակուրդների ծնունդ են նրա թարգմանութիւնները անգլերէնից եւ ֆրանսերէնից. Շեքսպիրի, Վիլեամ Սարոյեանի, Ժան Փոլ Սարտրի, Բերնարդ:
Նախ վէպը ճշգրտում է նրա ստեղծագործական տարերքը, ճիշդ հունի մէջ է դնում նրա տաղանդը եւ կողմնորոշում դէպի առաւել հաստատուն նախասիրութիւնը:
Ապա «Անապատում» վէպով Ստեփան Ալաջաջեանը յայտնութիւն կատարեց: Յայտնութիւն՝ ոչ միայն իր համար այլեւ հայ արձակագրութեան, մասնաւորապէս հայ վիպասանութեան համար՝ ոճի, մտածողութեան, ձեւակառուցուածքային առումներով թարմութիւն բերեց մեր գրականութեանը: (Մէջբերումը՝ Սեւակ Արզումանեանի «Ստեփան Ալաջաջեան» մենագրութիւնից):
1955 թուականին նա մեկնում է Մոսկուա՝ Մաքսիմ Գորկու անուան Գրողների երկամեայ դասընթացներում սովորելու:
Մոսկուա մեկնելը շրջադարձային է լինում նրա կեանքում: Այստեղ, նրա բառերով ասած, «գրական շարժում կար, այստեղ լայնախոհութիւն ու ազատամտութիւն կար», եւ սկսում է կեանքի մի նոր շրջան, խորացնում է գիտելիքները միջազգային գրական ասպարէզներից, հաղորդակցութեան մէջ է մտնում ռուս եւ օտար համբաւաւոր գրողների հետ, խմբագիրների ու անուանի մարդկանց հետ:
Մոսկուայից վերադառնալուց անմիջապէս յետոյ, հրատարակչութեանն է յանձնում «Պարտութիւն» վիպակը, որը «Անապատում» վիպակի հետ միասին Մոսկուայում թարգմանաբար հրատարակւում է «Տափակ Կտուրներ» խորագրի տակ:
Մէկ տարի անց, նա աշխատանքի է անցնում «Սովետական Գրականութիւն» ամսագրում որպէս արձակի բաժնի վարիչ, ապա որպէս գլխաւոր խմբագրի տեղեակալ:
«Մարդն ապրել է ուզում, ազգն ապրել է ուզում, հայրենիքը ազատութիւն է ուզում, գաղափարների համար մարդը պարտաւոր է գնալ կռուի» բովանդակութեամբ՝ «Եղեգները Չխոնարհուեցին» վէպի երկու մասերը աշխարհ եկան եւ լոյս ընծայուեցին Հայոց Ցեղասպանութեան առթիւ տեղի ունեցած մեծագոյն ցոյցից յետոյ, 1966 եւ 1967 թուականներին: Արձակագիրը իր գեղեցիկ տաղանդը փայլուն կերպով հաստատում է այս վէպով: Նա մեծ արուեստի ուժով պատկերել է հռչակաւոր զէյթունցիների վերջին հերոսամարտը 1915 թուականի եղեռնից յետոյ:
Զէյթունի վերջին հերոսամարտի գեղարուեստական տարեգրութիւնն է Ալաջաջեանի այս վէպը, հերոսական մի ասք-պատում, որը կերպարների տիպականացմամբ, հոգեբանական խտացումներով, յուզական ներազդեցութեան ուժով, անշուշտ, 1960ական թուականների հայոց վիպասանութեան նուաճումներից մէկը եղաւ: (Մէջբերումը Սեւակ Արզումանեանի «Ստեփան Ալաջաջեան» մենագրութիւնից):
Մինչեւ այդ, 1964թ.ին մահանում է հայրը՝ Եղիան, վէպի հերոսներից մէկը, իսկ ինքը՝ հեղինակը արդէն 1965ին նշանակւում է «Հայաստան» հրատարակչութեան գեղարուեստական գրականութեան բաժնի վարիչ:
1966ին ընտրւում է Հայաստանի Գրողների Միութեան վարչութեան քարտուղար: Առանձնապէս այս պաշտօնում են երեւան գալիս Ստեփան Ալաջաջեանի կազմակերպական շնորհքն ու ձիրքերը: Արդէն «Հայաստան» հրատարակչութիւնում նա եռանդուն կերպով նախաձեռնել էր «Սփիւռքահայ գրողներ» եւ «Հայ մատենագիրներ» շարքերը, որոնցով մի կողմից, մինչ այդ արգելուած սփիւռքահայ գրողների լաւագոյն երկերն էին մատուցւում ժողովրդին, միւս կողմից՝ հայ պատմիչների դասական ստեղծագործութիւններն էին գրաբարից աշխարհաբար թարգմանութեամբ դրւում ընթերցողի սեղանին: Նա գրական կապերի գծով էր վարում գրողների վարչութեան աշխատանքները եւ հսկայական ջանքեր գործադրեց ոչ միայն խորհրդային բազմազգ գրականութիւնների պրոպագանդայի ու մերձեցման, այլեւ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ստեղծագործ ուժերին համախմբելու, համատեղ կոնֆերանսներ ու խորհրդաժողովներ հրաւիրելու գործում: Նրա բանիմաց զեկուցումներն ու ելոյթները, մշտապէս արժանանում էին բուռն հաւանութեան:
Աշխատանքային արձակուրդների ծնունդ են նրա թարգմանութիւնները անգլերէնից եւ ֆրանսերէնից. Շեքսպիրի, Վիլեամ Սարոյեանի, Ժան Փոլ Սարտրի, Բերնարդ Շոյի եւ այլոց գործերը: Այս թարգմանութիւնների յաջողութիւնը նրան դարձրեց Հայաստանի գրողների միութեան թարգմանիչների բաժանմունքի նախագահ եւ Մոսկուայում ԽՍՀՄ գրողների միութեան թարգմանիչների խորհրդի անդամ, զեկուցումներով հանդէս է եկել միջազգային սիմպոզիումներում, Եունեսկոյի տարեկան սեմինարներում, գրել բազմաթիւ յօդուածներ թարգմանական արուեստի ու խնդիրների վերաբերեալ: Անգնահատելի է նաեւ Ստ. Ալաջաջեանի վաստակը ժամանակակից հայ գրականութիւնը օտար լեզուներով աշխարհի ժողովուրդներին ծանօթացնելու կարեւոր ծառայութեան մէջ՝ անգլերէն, ֆրանսերէն, արաբերէն, լեհերէն, գերմաներէն: Այս եւ խորհրդային ժողովուրդների մի շարք լեզուներով հայ նշանաւոր պոետների գրքերը հրատարակելու գործում Ստ. Ալաջաջեանի շնորհակալ գործունէութիւնը վեր է ամէն տեսակի գովեստից:
Իբրեւ գնահատական նրա ժրաջան աշխատանքներին, պարգեւատրուել է «Աշխատանքային Գերազանցիկ» մեդալով, «Պատուոյ Նշան» եւ «Ժողովուրդների բարեկամութեան» շքանշաններով, ապա Գերագոյն Սովետի պատուոգրերով:
Վարչական աշխատանքում՝ հայ գրականութիւնը օտարներին ծանօթացնելու գործում իր մատուցած ծառայութիւնների համար արժանանում է «Ժողովուրդներու բարեկամութեան» շքանշանին՝ 1970ին:
Հասարակական կազմակերպութիւնների կողմից ընտրուել է Արտասահմանեան երկրների հետ մշակութային կապի ընկերութեան վարչութեան անդամ (ԱՕԿՍ), Սփիւռքահայութեան հեր մշակութային կապի կոմիտէի վարչութեան անդամ, Ասիայի եւ Աֆրիկայի երկրների հետ վարչութեան անդամ, հայ-արաբական բարեկամութեան ընկերութեան նախագահ:
Ցաւօք, 1973թ. ականաւոր գրողն ու հասարակական անխոնջ գործիչը հիւանդանում է քաղցկեղով եւ ենթարկւում է վիրահատութեան Մոսկուայի հիւանդանոցներից մէկում: Հեռացնում են նրա ձայնալարերը, եւ զրկւում է ձայնից:
Կորցնում է ձայնը, բայց ոչ՝ ստեղծագործելու եւ ապրելու եռանդը:
1974թ եւ 1975 թուականներին, «Գարուն» ամսագրի համարներում երեւում են նրա «Անառագաստ նաւակներ» եւ «Վիրաւոր եղջերուն» կիսակենսագրական վիպակները եւ արժանանում առանձին հրատարակութեան եւ վերահրատարակութեան:
1975 թուին նա հրաժարւում է Հայաստանի Գրողներու Միութեան վարչութեան քարտուղարի պաշտօնից եւ անցնում ստեղծագործական աշխատանքի: Յետագայ տարիներին գրախանութների ցուցափեղկերում տեսնում են նրա նոր ստեղծագործութիւնները՝ «Ոսկեգոյն Ծիրկաթին» եւ «Ապառաժները արտասուել գիտեն» վիպակները (1980-1981 թթ.):
Այդ տարիներին նա արդէն Երեւանի Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանի (ԳԱԹ) տնօրէնն էր:
1979 թուին Հայֆիլմի առաջարկով անցնում է բեմագրութեան՝ սցենարի, եւ նրա բեմագրութեամբ նկարահանւում են «Կտոր մը երկինք» եւ «Ճերմակ անուրջներ» կինօ-ժապաւէնները՝ մասնակցութեամբ տաղանդաւոր կինօբեմադրիչ Հենրիկ Մալեանի: Երկու ֆիլմերն էլ արժանացել են միջազգային զանազան մրցանակների:
Նրա գիտակցական ողջ կեանքում, որպէս Եղեռնից ազատուած ընտանիքի զաւակ, սկսել է փաստեր, վկայութիւններ, յօդուածներ, յուշագրութիւններ, արխիւներից ու տպագրուած գրքերի հեռագրերի պատճէններ հաւաքել, յստակ ու մեկին պատկերացնելու Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը:
1985թ. նա ազատւում է թանգարանի տնօրէնի պարտականութիւններից, նպատակ ունենալով ցեղասպանութեան նուիրուած վէպի վրայ աշխատելը:
Չորս տարուայ ստեղծագործական յոգնութեան արգասիք են, այդ յոգնութիւնը իրենց մէջ կրող «Չսպիացած Վէրք»ի երկու հատորները, որոնցից առաջինը հրապարակ եկաւ 1989 թուականին, երկրորդը՝ 1990ին:
«Չսպիացած Վէրք»ի երրորդ հատորը լոյս տեսաւ հեղինակի ԱՄՆ մեկնելուց յետոյ: Նա ԱՄՆ մեկնեց 1992 թուականի Դեկտեմբեր ամսին առաւելապէս ծանր հիւանդութեան խորացումը կանխելու մտահոգութեամբ հանգրուանեց հայաշատ Գլենդէլ քաղաքում:
Այստեղ էլ գրողը հաւատարիմ մնաց իրեն, իր կոչումին, արուեստագէտ-քաղաքացու իր դաւանանքին:
1993ին, «Նոր Օր» եռօրեայ թերթի խմբագիր Յակոբ Պօղոսեանի յորդորով սկսում է յուշագրութիւնները յանձնել թղթին: Թերթի էջերում եւ ապա Թէքէեան Մշակութային Միութեան հովանաւորութեամբ յուշերի գիրքը՝ «Լուսաւորեալ խորաններ»ը հրատարակւում է նոյն 1993 թուին:
Յաջորդ տարին, թերթը տպագրեց եւ հրատարակեց երկրորդը՝ «…Եւ Ատրուշաններ»ը:
Այնուհետեւ, ապաքինման եւ կազդուրման ներշնչող ազդեցութեան ներքոյ յաջողուեց «Նոր Կեանք» շաբաթաթերթում շարունակել յուշագրութիւնների «Ճամբեզրի վրայ» հատորը, որը հրատարակուել է 1998թ.: Ապա նորից առողջական վիճակի վատթարացում՝ սրտի չորս երակների փակուածութիւն փականի անգործութիւն: 1999թ. Սեպտեմբերի 1ին ենթարկւում է սրտի ծանր ու վտանգաւոր վիրահատութեան: Յաղթանակում է մեծ վարպետը եւ վերադառնում կեանք ու շարունակում է աշխատել յուշագրութիւնների վրայ: «Վաթսունականք»ը դառնում է գիրք 2002 թուականին:
Ստեղծագործական գործունէութիւնը աւելի բուռն ընթացք է ստանում, երբ 2001 թուականից նրա դուստրը սկսում է հրատարակել «Առագաստ» գրական-հասարակական ամսագիրը, որի պատուակալ խմբագիրն էր մինչ 2009 թուականը, մինչ նրա առողջական վիճակի առաւել վատթարացումը:
2006 թուականին լոյս է տեսնում նրա անտիպ նախկինում հայաստանեան ամսագրերում տպագրուած պատմուածքների հաւաքածուն:
2008 թուականին հրատարակւում է գրողի 1957-2005 թուականների հայ մամուլի էջերում զետեղուած յօդուածները, ակնարկները, գրախօսութիւնները եւ հարցազրոյցները, համախմբուած «Հայ մամուլի էջերում» գրքոյկով, որոնք ցոյց են տալիս գրողի բուռն մասնակցութիւնը հայրենիքի եւ սփիւռքի գրական եւ հասարակական երեւոյթներին:
2009 թուականին աւարտում եւ հրատարակչութեան է յանձնում «Յորձանուտը»՝ յուշագրութիւնների շարքից վերջինը:
Մինչեւ իր կեանքի վերջին օրերը, մեծ հայն ու վիպասանը ապրեց լիարժէք ստեղծագործական բեղուն կեանքով եւ անձնական երջանիկ անդորրով:
Աւարտելով գեղարուեստական բարձր մակարդակի յուշագրութիւնների շարքը, 86 տարին բոլորած, ծանր հիւանդութիւնից հիւծուած ականաւոր գրողը 18 ամեայ դադարից յետոյ ոգեշնչուած էր վերադառնալու վիպասանութեանը:
Նա շտապում էր աւարտել իր նոր՝ «Մթնշաղ» վիպակը, միաժամանակ ստեղծագործելով երկու լեզուներով՝ հայերէն եւ անգլերէն:
Աւա՜ղ… Աւարտեց վիպակի միայն առաջին մասը:
2010 թուականի Դեկտեմբերի 22ին ընդհատուեց մեծ գրողի, հասարակական գործչի, մեծ հայի կեանքը:
Եւ նրա խօսքերով ասած՝
«Միշտ էլ աւագները կարծում են, որ իրենց անցեալը դաստիարակ կը դառնայ ապագայ սերունդների համար: Ես էլ եմ այդպէս կարծում. նոր սերունդը իր ներկայի մէջ կը ձգտի աւագների անցեալն իմանալով՝ դասեր վերցնել նրանից»:
———————————————————————————————————
«Ի վերջոյ կեանքն ի՞նչ է
եթէ ոչ դէպի մահ ընթացող
մի անաւարտ մենախօսութիւն:
Եւ մահն ի՞նչ է
եթէ ոչ կեանքը կապկող
նորից
մի անաւարտ մենախօսութիւն»:
Կորուստները միշտ ցաւալի են:
Բայց կան ցաւեր որ ժամանակը կը բուժէ, որովհետեւ կորսուածը փոխարինելի է: Իսկ կան ցաւեր որ ժամանակը չի կրնար բուժել:
Ժամանակը չի կրնար վերստեղծել Ստեփան Ալաճաճեանի նիւթի բջիջները՝ որ գրիչ վերցնէ բառեր հիւսելու համար իր այդ իւրայատուկ տաղանդով:
Կորսուածը անփոխարինելի է:
Հայ գրականութիւնը վիրաւոր է այսօր: Իր ոսկէ էջերէն մէկը սեւ վարագոյրով է կամարուած: Մի խոնաւ վարագոյրով՝ թրջուած ժողովուրդի արցունքներով:
Այո՛: Հիմա՝ իր մարմինը մոխիրի ճանապարհով կ՛ընթանայ, բայց իր հոգին… օ՜… իր հոգին, թարմացած ու լուսաւոր հիւլէներով կը սաւառնի:
«Հերոսներու հետ է ժամադրուած» որ «նոր ծրագիրներ մշակէ յոյսի արմատներով»:
Մնա՛ս բարով, սիրելի Ստեփան: Ընդունիր յուզումս իբրեւ անթառամ ծաղկեփունջ՝ մինչ նոր հանդիպում այն տիեզերական աստղի շուրջ, ուր երազողները կը հանդիպին նոր ապագայ մշակելու:
Մնա՛ս բարով, սիրելիս:
ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ
——————————————————————————————————
ԵՂԵԳՆԵՐԸ ՉԵՆ ԽՈՆԱՐՀՒՈՒՄ
Ստեփան Ալաջաջեանին տեսայ երեք տարի առաջ՝ Գլենդէլի հիւանդանոցում: Երբ հիւանդասենեակից դուրս եկայ, աչքերս ակամայ լցուեցին, եւ չկարողացայ լացս զսպել: Այն զգացողութիւնն էր համակել ինձ, որ վերջին անգամ եմ տեսնում սիրելի ընկերոջս: Բայց այս անգամ Աստուած մի բացառութիւն ընծայեց մեզ: Երկու տարի առաջ նա իր տիկնոջ Սեդայի եւ դստեր՝ Թերեզայի հետ այցելեց Հայաստան, մի բան, որ նրա երազանքն էր եղել տարիներ ի վեր: Տեսնել էր պէտք երջանկութիւնից փայլող նրա աչքերը: Չէր յագենում օրուայ քսանչորս ժամով եւ կարծես փորձում էր վերադարձնել հայրենիքից բացակայ իր տարիները: Ստեփանը նենգ հիւանդութեանը հերոսաբար դիմադրեց՝ այս էլ քանի տարի, եւ կարողացաւ, ի հեճուկս իր կրած տառապանքի, գրիչը երբեք վայր չդնել եւ անդադրում ստեղծագործել: Հերոսութիւն էր սա, հապա ի՞նչ էր: Չէ՞ որ բնիկ զէյթունցի Ստեփան Ալաջաջեանը լաւ գիտէր, որ եղեգները չեն խոնարհւում: Ու ինքը չխոնարհուեց երբեք: Յիշենք նաեւ, ինչպէ՞ս չյիշենք, թէ գրական ինչ հրաշալի ժառանգութիւն թողեց Ստեփանը հայրենիքում ապրած տարիներին: Նա եւրոպական շունչ բերեց մեր արձակի մէջ, ուղենիշ դարձաւ երիտասարդ արձակագիրների համար, որոնք յոգնել էին «հեքիաթանաղլական, թոնտրատնային» գրականութիւնից եւ յենման կէտ էին փնտռում ի դէմս Ալաջաջեանի: Թէեւ այդ նոյն հիւանդութեան պատճառով նա երկար տարիներ ստիպուած ապրեց հայրենիքից հեռու, բայց միշտ մնաց Հայաստանի գրական ընտանիքի լիիրաւ անդամը: Ստեփան Ալաջաջեանը սիրելի անուն էր եւ այդպիսին կը մնայ միշտ:
Ցաւօք, չեմ կարող ասել՝ հայրենի հողը թեթեւ լինի նրա շիրիմին, բայց եթէ ինձ բախտ վիճակուի կրկին լինել Միացեալ Նահանգներում, ես անպայման մի բուռ հող կը տանեմ հայրենիքից եւ շաղ կը տամ նրա շիրիմին:
Խոնարհւում եմ Ստեփան Ալաջաջեանի յիշատակի առաջ, իմ քաջարի, տաղանդաւոր ընկերոջ յիշատակի, որն անմար կը մնայ մեր սրտերում:
ՊԵՐՃ ԶԷՅԹՈՒՆՑԵԱՆ
——————————————————————————————————-
ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ
ՍՏԵՓԱՆ ԱԼԱæԱæԵԱՆի մահուան տխուր առիթով հանգուցեալի այրին եւ զաւակները՝ Ալաջաջեան եւ Հայրապետեան ընտանիքները իրենց խորին շնորհակալութիւնները կը յայնտեն բոլոր անոնց, որոնք հեռաձայնով, ծաղկեպսակով կամ անձամբ մասնակից եղան իրենց սուգին:
Նոյնպէս շնորհակալութիւն այն անձերուն եւ կազմակերպութիւններուն, որոնք իրենց նուիրատուութիւններով սատարեցին «Ստեփան Ալաջաջեան Գրական Ֆոնտ»ին:
STEPAN ALAJAJIAN LITERARY FUND CONTRIBUTORS
Mr. and Mrs. Hratch and Helga Sarkis
Mr. and Mrs. Kirk and Silva Marounian
Dr. and Gary Kevorkian and Sona Kazazian
Mrs. Silvia Tchakmakjian
Mrs. Marie Bastegian
Mr. and Mrs. Mkrtich and Hasmik Dishigrikyan
Mr. and Mrs. Sebouh and Edma Kizirian
Artists For Kids Foundation
Mrs. Shake Martirosyan
Dryden Terrace Neighbors
Mr. and Mrs. Petros and Ruzana Alajajian
AGBU Hye Geen
Mr. and Mrs. Khosrov Asoyan
Mr. Joseph Ayvazian
Mr. and Mrs. Vahe and Suzy Bahadrian
Mr. and Mrs. Garbis and Shake Balekjian
Mr. and Mrs. Hagop and Araxie Boyamian
Mr. and Mrs. Peter and Anahit Darakjian
Mr. Aram Dayan
Mr. and Mrs. Harout Der Tavitian
Dr. and Richard and Ophelia Havunjian
Mr. and Mrs. Levon and Lusine Ishtoyan
Mr. Armine Kacharian
Mr. and Mrs. Kevork and Mirna Kacharian
Mr. and Mrs. Zaven Khanjian
Mr. and Mrs. Vahe and Suzan Malumyan
Dr. and Mrs. Guiragos and Annie Minassian
Mr. and Mrs. Petros and Silva Sarafian
Mr. and Mrs. Vatche and Sossy Semerdjian
Mr. and Mrs. Sahak and Marie Seraydarian
Mr. and Mrs. Simon anf Judy Sislyan
Mr. Vagharshak Vardanian
Mrs. Irena Varjabedian
Dr. and Mrs. Vahe and Sona Yacoubian
Dr. and Mrs. Shahan and Nellie Yacoubian