ԿԼԵՆՏԷՅԼ.- Հայ կրթական հիմնարկութիւնը (ՀԿՀ) ուրախութեամբ յայտնում է, որ 2011-2012 ուսումնական տարեշրջանի Ռիչարդ Ռ. Թուֆենկեան կրթաթոշակների համար ընդունում է դիմումնագրեր: Հինգ 2000 տոլարի կրթաթոշակներ պիտի յատկացուեն համալսարանի հայ աշակերտներին, որոնք յաճախում են Ամերիկայի Միացեալ Նահագներում վարկաւորուած բարձրագոյն դպրոց կամ համալսարան: Այս կրթաթոշակին թեկնածու աշակերտները պէտք է ծագումով լինեն հայ, իրենց միջին կրթանիշը (GPA) պէտք է լինի ամենապակասը 3.0, նիւթական օժանդակութեան կարիքն ունենան եւ աշխուժօրէն մասնակցած լինեն հայկական համայնքի աշխատանքներին:
Այն աշակերտները, որ գոհացնում են վերոյիշեալ տուեալները կրթաթոշակի դիմումնագրի, յաւելեալ տեղեկութիւնների համար պէտք է դիմեն www.aefweb.org: Բոլոր կրթաթոշակների լրացուած դիմումնագրերն ու փաթեթները մինչեւ Յուլիս 15, 2011ի ժամկէտը պէտք է յանձնուած լինեն «փոստ»ին եւ ուղարկուեն հետեւեալ հասցէին՝ AEF, 600 West Broadway, Suite 130, Glendale, CA 91204: Խնդրում ենք չօգտագործել նամակի սպասարկութեան ձեւը, որ պահանջում է ստորագրութիւն նամակը յանձման ժամանակ:
Ռիչարդ Ռ. Թուֆենկեան կրթաթոշակների հիմնադրամը հիմնուած է Ռալֆ եւ Սաւի Թուֆենկեանների կողմից, իրենց զաւակի յիշատակին: 1991 թուից ի վեր, ՀԿՀը աւելի քան 260,000 տոլարի՝ Ռիչարդ Թուֆենկեանի անուան կրթաթոշակներ է պարգեւել արժանի աշակերտներին, որոնք յաճախել են Ամերիկայի Միացեալ Նահանգների եւ Հայաստանի բարձրագոյն ուսումնարաններն եւ համալսարանները:
Յաւելեալ տեղեկութիւնների համար, կապուէք ՀԿՀի Քալիֆորնիայի Գլենդէյլի գրասենեակին՝ (818) 242-4154 թիւով, Երեքշաբթի եւ Հինգշաբթի օրերը, կէսօրից յետոյ ժամը 1ից 5, կամ ուղարկէք ձեր ելեկտրոնային նամակը՝ aef@aefweb.org հասցէին: