Պատրաստեց՝ ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ
Վեյկ ան Զէէ քաղաքում անցկացուող Tata Steel շախմատի միջազգային մրցաշարի 6րդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնեանը 48րդ քայլում անխուսափելի մատի (checkmate) սպառնալիքի տակ, ստիպեց անձնատուր լինել ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Հաշիմովին: Գեղեցիկ ոճով յաղթանակով Լեւոն Արոնեանը միանձնեայ գլխաւորեց առաջնութեան աղիւսակը, որովհետեւ Կառլսենը խաղաղ դաշինք կնքեց գրոսմայստեր Նաւարաի հետ: Կառլսենը վաստակել է 4 միաւոր:
Հայաստանի շախմատի տղամարդկանց բարձրագոյն խմբի առաջնութիւնում կայացան 9րդ տուրի մրցումները՝
Զաւէն Անդրիասեան – Սամուէլ Տէր-Սահակեան 1/2 – 1/2
Լեւոն Բաբուջեան – Հրանտ Մելքումեան 1 – 0
Տիգրան Լ. Պետրոսեան – Հրայր Սիմոնեան 1/2 – 1/2
Կարէն Հ. Գրիգորեան – Արտաշէս Մինասեան 1 – 0
Արման Փաշիկեան – Ռոբերտ Յովհաննիսեան 1/2 – 1/2
9 տուրից յետոյ առաջատարներն են Տիգրան Լ. Պետրոսեանը եւ Ռոբերտ Յովհաննիսեանը, որոնք վաստակել են 5,5 ական միաւոր: Զաւէն Անդրիասեանը 5 միաւորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: 4,5 ական միաւոր են վաստակել Սամուէլ Տէր-Սահակեանը եւ Հրանտ Մելքումեանը:
Կանանց առաջնութիւնում 9 տուրից յետոյ աղիւսակը գլխաւորում է Մարիա Կուրսովան, ով վաստակել է 7 միաւոր:
NBA-ի առաջնութիւնում Լոս Անջելեսի «Լէյկերս» թիմը 87:98 հաշուով պարտուեց Մայամիի «Հի»չին: Խաղի հենց սկզբից լէյկերսցիների մօտ չէին ստացւում նետումները, յատկապէս 3 միաւորանոցները: Վրիպում էին նոյնիսկ օղակի տակից նետումների ժամանակ, իսկ հակառակորդի մօտ ամէն ինչ ստացւում էր եւ նրանք առաջ անցան 22 միաւորով: Վերջին քառորդում «Լէյկերս»ի մարզիկները փորձեցին բեկում մտցնել, բայց ժամանակը չհերիքեց: