ՔԱՇԱԹԱՂՑԻ
«ԱՍՊՍԱՐԷԶ».- Վերաբնակեցման օրակարգը մեր ազգային ամէնէն կարեւոր խնդիներէն մէկն է: Արցախի հարցի վճռական լուծումէն սկեալ մինչեւ Հայոց հայրենիքի անվտանգութեան երաշխիքը, նոյն այդ վերաբնակեցման ծրագիրի յաջողութեան հետ կապուած են: Ահա այդ ծրագիրին զինուորագրեալի մը ոգեպնդող կանչը.
Ողջո՜յն…
Ես Քաշաթաղցին եմ եւ ես Քաշաթաղցի եմ…
Մասնագիտութեամբ իրաւաբան չեմ…
Մասնագիտութեամբ լրագրող չեմ…
Բլոգինգի (համացանցի մէջ առանձին վայր՝ սիւնակագրութեան-ԽՄԲ.) մասնագէտ չեմ, աւելին, այս ոլորտում լրիւ սկսնակ եմ… այնպէս որ ուրախութեամբ կ՛ընդունեմ բարի խորհուրդներ… ոչ բարի խորհուրդներից կ՛աշխատեմ չնեղանալ…
Այս էջը ստեղծելուս միակ խորհրդատուն եղել է Google-ը՝ իր փնտռումներով: Իսկ ինչո՞ւ է ստեղծուել այս էջը…
Մի խօսքով, ինչո՞ւ ստեղծուեց այս էջը: Էսպէս ասեմ, ինքն իրենով, ինքն իր համար: Ասելիք կ՛ունենանք՝ կը գրենք, չենք ունենայ՝ համաշխարհային ցանցի անծայրածիր տարածութեան մէջ թող մի էջ էլ մենք փչացնենք…
Սպասէք լուրերի Քաշաթաղից…
(Երկրորդ գրառում).
Վերջապէս ես որոշեցի բլոգ ստեղծել: Գրելու եմ ամէն ինչի մասին, բայց բնակեցումն է լինելու հիմնական թեման: Դեռեւս լրիւ ծանօթ չեմ կենդանի մատեանի հնարաւորութիւններին: Յոյսով եմ՝ ընթացքում կը սովորեմ:
Ես քաշաթաղցի եմ:
Այնպէս է ստացուել, որ հայերը տարաբաժանւում են ապարանցիների, քեավառցիների, երեւանցիների, ղարաբաղցիների եւ այլն, հայերը նաեւ պարսկահայ են, ամերիկահայ, պոլսահայ, թիֆլիսահայ եւ այլն: Այս խուճուճ իրավիճակում ես գերադասում եմ լինել քաշաթաղցի, քարվաճառցի, աղդամցի, կովսականցի: Եւ քանի որ բնակւում եմ Քաշաթաղի Բերձոր քաղաքում, ուրեմն այս պահին քաշաթաղցի եմ:
http://qashataghci.livejournal.com/