Աշխարհի Տարբեր Կէտերից Նոր Քանդակներ Են Ժամանում Հայաստան
«Գաֆէսճեան» արուեստի կենտրոնում նոր արուեստանմուշների հաճելի տեղատարափ է: Ցամաքով, ծովով եւ օդով, աշխարհի տարբեր կէտերից՝ Լոնդոն, Փարիզ, Ամստերդամ, Նիւ Եորք, Մայամի եւ Հոնկ Կոնգ, Հայաստան են ժամանում նոր քանդակներ, որոնցից շատերն արդէն իսկ զբաղեցրել են իրենց տեղերը:

Եւ այսպէս, Ջիմ Անսուորթի «Կրկէս» մոնումենտալ քանդակը, որը ներկայացնում է կրկէսում գտնուող երեք փղի, տեղադրուել է 50ամեակի յուշարձանի հարեւանութեամբ: Նոյն

հարթակում է գտնւում նաեւ Պիտեր Հիլ Ջոնսի «Փոքրիկ տնակը»: Իրական շինանիւթերից պատրաստուած տնակը ճարտարապետական մտքի փոքրիկ մոդել է՝ շրջապատուած կանաչ տարածքով, որն էլ ինքնին դարձել է արուեստանմուշի մի մասը: Էկզոտիկ (տարաշխարհիկ-Խմբ.) թռչնաքանդակների խումբը շուտով նոր գեղեցկութիւն կը հաղորդի տեղանքի կանաչ հատուածին:
Կորէացի արուեստագէտ Ջի Եոնգ Հոյի «Առիւծ 2»ին է միացել չինացի արուեստագէտ Ժաոհուի Լիուի սպիտակ մարմարեայ «Բեւեռային արջը»: Կենդանին եկել է յիշեցնելու, որարուեստը բացի գեղագիտական արժէք լինելուց, կարող է նաեւ անդրադառնալ բնութեան եւ շրջակայ միջավայրի պահպանման խնդիրներին:
Կասկադի ներսում՝ Շարժասանդուղքների սրահում, նոյնպէս տեղադրւում են նոր աշխատանքներ: Դրանցից են կալիֆորնիացի արուեստագէտ Լեդդի Ջոն Դիլի եւ Արիզոնայից Օտտօ Ռիգանի քանդակները: Արտասովոր դիզայնով ստեղծուած աթոռների եւ բազմոցների հաւաքածուն կը գրաւի այցելուներին իր իւրայատուկ նորարարութեամբ, մինչ նրանք կը տեղափոխուեն այս ցուցասրահի շարժասանդուղքներով:
«Գաֆէսճեան» քանդակների պարտէզում տեղադրուելու է նաեւ կոլումբիացի արուեստագէտ Ֆերնանդոյ Բոտերոյի ամենակարեւոր աշխատանքներից մէկը՝ «Ծխող կինը»: Բրիտանացի արուեստագէտ Բարրի Ֆլանագանի երկու աշխատանք՝ «Գենդրդ 1/Գենդրդ 2»ը կը համալրեն պարտէզում առկայ Ֆլանագանի միւս քանդակների հաւաքածուն.

երկու փղի վրայ կանգնած են արուեստագէտի կողմից սիրուած նապաստակները:
Ամերիկացի արուեստագէտ Պիտեր Վոյտուկի կապոյտ «Կիվին», որը երկար ժամանակ գտնուել է Նիւ Եորք քաղաքում՝ Բրոդուէյի Վերդի հրապարակում, կը հանգրուանի «Գաֆէսճեան» քանդակների պարտէզում՝ Բոտերոյի հանրայայտ «Կատուի» հարեւանութեամբ:
Նշենք, որ բոլոր քանդակները համալրում են «Ջերարդ Լ. Գաֆէսճեան» հաւաքածուն:
(Տեղեկատուութիւնը եւ լուսանկարները տրամադրել է «Գաֆէսճեան» արուեստի կենտրոնը
BRAVO.am)
ԱՄՕԹ ձեզի “ԱՆԱՄՕԹ.AM” որ Հայերենը պղծելու դրոշակը խլեցիք Սփիւրքահայի ձերքեն՝ որ նոյնիսկ “Կասկադ”ին Հայերենը չէ՛ք գիտեր, և Ջրվէժը գլուխնիթ որ մագրէ ձեզ- ամեն.