ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– «Վրաստանի նորընտիր նախագահ Գէորգի Մարկվելաշվիլին հայերի համար ամենանախընտրելի թեկնածուն էր, ում օրօք կարող են շատ հարցեր լուծուել»: 29 Հոկտեմբերին լրագրողներուն հետ ունեցած հանդիպումին ընթացքին այս մասին յայտնած է «Վիրահայերի միասնութիւն» հայրենակցական միութեան համանախագահ Տաճատ Վարդապետեանը:
Անոր համաձայն, Վրաստանի նորընտիր նախագահին յաղթանակը ապահոված է Պիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»ին կողմնակից ըլլալը: «Այն խոստումները, որ ժամանակին տուել էր Պիձինա Իվանիշվիլին, այլեւս կարող են իրականութիւն դառնալ: Մարկվելաշվիլին, ոչ այնքան ճանաչուած քաղաքական գործիչ լինելով, յաղթեց Իվանիշվիլիի հեղինակութեան շնորհիւ, եւ դա ձեռնտու է հայերի համար», նշած է Վարդապետեանը:
Անդրադառնալով ջաւախքահայութեան խնդիրներուն՝ «Վիրահայերի միասնութիւն» հայրենակցական միութեան համանախագահը ըսաւ, թէ հիմնական խնդիրը եղած է եւ կը մնայ հայերէնի ուսուցման հարցը։ «Ակնկալում եմ, որ նորընտիր նախագահը կը լուծի վիրահայերի առջեւ ծառացած ինչպէս աշխատատեղերի, այնպէս էլ մայրենի լեզուի խնդիրները», նշած է Վարդապետեան:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.