
Շաբաթ օրը՝ Սեպտեմբերի 13ին, Լաս Վեգասի հայկական շաբաթօրեայ նորակառոյց դպրոցն իր դռները վերաբացեց ամերիկաբնակ հայ երեխաների առաջ: Հայ Օգնութեան Միութեան եւ UCLA «Dream» («Երազանք») հիմնադրամի աջակցութեամբ Նեւադա նահանգի Լաս Վեգաս քաղաքի մօտ 60 հայ երեխայ հնարաւորութիւն կ՛ունենայ ամէն շաբաթ յաճախելու ARS-Shoushi Chapter հայկական շաբաթօրեայ դպրոցը: Իր գոյութեան 20ամեայ պատմութեան մէջ առաջին անգամ լինելով՝ դասերը կ՛անցկացուեն վերանորոգուած, մեծ ու լուսաւոր դասարաններում: Նորագոյն տեխնոլոգիայով վերազինուած դպրոցը գործում է Լաս Վեգասի հայկական Ս. Կարապետ եկեղեցուն (St. Garabet) կից՝ մշակոյթի կենտրոնում: Մինչ 2011թ., դպրոցի ուսուցիչները չունենալով սեփական տանիք, ստիպուած էին հայ երեխաներին մայրենի լեզու ուսուցանել առանձին վարձակալած տարածքներում:
Դպրոցի տնօրէն Հուրի Դարակջեանի ողջոյնի խօսքից, Տէրունական աղօթքն անելուց յետոյ սաները մեծ ոգեւորութեամբ ոտք դրեցին վերանորոգուած, կահաւորուած ու լուսաւոր նոր դասարանները: Շաբաթօրեայ դպրոցում տարիներ ի վեր դասերն անցկացուել են միայն արեւմտահայերէն, սակայն վերջին տարիներին նախկին Սփիւռքի մէջ նորի ձեւաւորումը անհրաժեշտութիւն ստեղծեց ուսուցումն իրականացնելու նաեւ արեւելահայերէն: Դպրոցի տնօրէնութիւնը, երեխաներին հայերէնին ծանօթանալուց բացի, առաջնահերթ նպատակ է դրել նրանց հայեցի դաստիարակութիւն տալը, հայկական արմատներին ամուր պահելը, մեր ազգային տօներին ծանօթացնելը:
PressIdent.am-ը ողջունում է դպրոցի ուսուցչական կազմի հայապահպանման գործունէութիւնը, մաղթում է բեղմնաւոր աշխատանք ազգանպաստ գործում:
Կարդալ աւելին՝ http://www.pressident.am/news/16/12441-verabacvec-las-vegasi-haykakan-sabatorya-dproce.html կայքէջից: