ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Յաճախ պարտադրում են իրենց՝ քեզ չվիրաւորելու եւ անքաղաքավար չդառնալու: Ստացւում է մարդկային յարաբերութիւնների երկկողմանի խաղ՝ անհամ, անբոյր, միայն թէ պահպանուի բարեխառն մթնոլորտը:
Պէտք է այդ բոլորը ժամանակին գիտակցել, անդրադառնալ, չընկնելու համար ծիծաղելի իրավիճակների մէջ:
Եւ պիտի կարողանաս դո՛ւ եւս քօղարկել զգացումներդ, քօղարկել, որ զգում ես այդ ամէնը… շարունակելու համար խաղը, այլապէս՝ խաղից դուրս ես:
Եւ պիտի կարողանա՛ս շարունակել խաղը… մարդկային է: