ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Սունդուկեանի անուան թատրոնի յարակից այգիին մէջ տեղադրուած խաչքար-յուշարձանին մօտ, երէկ՝ Փետրուար 18ին, տեղի ունեցաւ մոմավառութիւն՝ ի յիշատակ 1921 Փետրուար 18ին Երեւանի բանտին մէջ պոլշեւիկներու կողմէ կացինահարուած 21 հայ ազգային գործիչներուն:
ՀՅԴի Կեդրոն համայնքի «Ռուբէն» կոմիտէի ներկայացուիցչը կը յայտնէ, որ ժամանակակիցներու վկայութեամբ՝ «այդ վայրում են հանգչում 1921ի Փետրուարի 17ի, լոյս 18ի գիշերը բոլշեւիկների ձեռքով կացնահարուած 21 հայ ազգային գործիչներից, Սարդարապատի հերոսներից, Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադիրներից, Խմբապետ Համազասպը, Նիկոլա Ղորղանեանը եւ ուրիշներ»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.