ԱՐՄԷՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ
Ուկրաինայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդը ծնուել է 1973ին Անիի Բարձրաշէն գիւղում, 1990-96թթ. ուսանել է Սուրբ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում, 1998-2000թթ. ծառայել Ազգային բանակում որպէս հոգեւոր սպասաւոր, սովորել է Մոսկուայի Ս. Տիխոնի անուան Աստուածաբանական ինստիտուտի ասպիրանտուրայում եւ պաշտպանել «Վիմագիր արձանագրութիւնները եկեղեցագիտական տեսանկիւնով» թեմայով վարդապետական թէզը:
Նա «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանեան կլոր սեղան» միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: