«Մեր քարոզարշաւն աւելի ուժեղ է, քան նախորդ տարիներին: Ժողովրդի տրամադրուածութիւնը, մեր կարծիքով, աւելի լաւ է դէպի Դաշնակցութիւնը, սպասում ենք Մայիսի 3ին: Մեր ծրագրային դրոյթներն այնպիսին են, որ ժողովրդի շահերից են բխում: Պէտք է մտածել ապագայ հինգ տարիների ընթացքում իրավիճակն արմատապէս փոխելու մասին: Եթէ երկրի համար մի բան ես անում, պէտք է այնպէս անել, որ լաւ լինի: Ընդհանուր՝ գիւղերում պէտք է փոխել ամէն ինչ, պէտք է արմատական փոփոխութիւններ անել: Եթէ, ասենք, ցանկանում ենք մշակոյթի տուն սարքել, պէտք է ընդհանուր վիճակը փոխել, դրա համար ուզում ենք մեր դերակատարութիւնն ունենալ այս հարցում», ըսած է Արմէն Սարգսեան:
Յիշեցնենք, որ 3 Մայիսին Արցախի մէջ տեղի պիտի ունենան Ազգային ժողովի ընտրութիւններ։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.