Տօնական օրերը անվերապահօրէն մէկտեղւում են լիքը սեղանների եւ տարբեր ճաշատեսակների հետ, սակայն դրանցից յետոյ մենք սկսում ենք անհանգստանալ, որ մեր ողջ կերածն ազդեցութիւն է ունեցել մեր կազմուածքի վրայ: Լաւ նորութիւնն այն է, որ որքան էլ արագ են հաւաքւում այդ աւելորդ կիլոգրամները, նոյնքան էլ արագ դրանցից կարելի է ազատուել, եթէ սկսէք հետեւել համապատասխան սննդակարգի:
Ընդամէնը երեք օրուայ ընթացքում կարող էք ազատուել հաւաքած քաշից՝ առանց քաշ կորցնելու համար յատուկ սննդակարգի հետեւելու: Բաւական է միայն, որ այդ օրերին կենտրոնանաք մրգերով ու բանջարեղէնով ուտեստների եւ եոգուրտի վրայ:
Ձեր օրգանիզմի նորմալ սննդակարգի կառավարումը վերականգնելու համար շատ հեղուկ խմէք եւ խուսափէք ծանր, իւղոտ եւ բարձր կալորիականութեամբ սննդից: Ձեր ստամոքսին հանգիստ առաջարկէք՝ օգտագործելով աւելի շատ հում կամ եփած բանջարեղէն:
Լիմոնի հիւթը եւ ձիթապտղի ձէթը մաքրում են օրգանիզմը տոկսիններից, իսկ լոբազգիները խթանում են աղիքային գործունէութիւնը: Այս շրջանի համար միւս յարմար մթերքներն են կեֆիրը, տարբեր հիւթերը, բանջարեղէնային ապուրներն ու թէյը:
Այս շրջանում համապատասխան սննդակարգին հետեւելը երաշխաւորում է քաշի կորուստը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.