Ռ. ԿՈՐԻՒՆ
Տարիները յաջորդում են իրար, կծկւում են մեր բաղձանքները եւ ցանկութիւնները անարդիւնք: Իւրաքանչիւր տարեգլխին մաղթանքներ են հնչում համատարած, որպէսզի դադարեն կռիւները, խաղաղութիւն լինի, ժողովուրդներ առանց գոյնի, առանց ազգութեան եւ առանց կրօնի խտրականութեան քով-քովի ապրեն խաղաղ եւ օգտակար: Կրօնական մոլեռանդութիւններին վերջ տրուի, բայց ուր է լսող ականջ։
Այս նոր ամանորեան օրերին, Դեկտեմբերի 11ին, Եգիպտոսի Կահիրէ քաղաքում տասնեակ ղպտի անմեղ քրիստոնեաներ եկեղեցում աղօթելու ժամանակ զոհ գնացին մոլեռանդ մուսուլմանականների կողմից, դեռ չենք ակնարկում Ֆրանսիայի եւ տարբեր երկրների քրիստոնեաների սպանութիւնները, ինչո՞ւ այս մարդասպանութիւնը, այդ ղպտի աղօթող մարդիկ ի՞նչ յանցանք էին գործել, ինչո՞ւ այս գազանային թշնամութիւնը քրիստոնեաների հանդէպ, սա առաջինը չի եղել եւ կարծում եմ՝ վերջինն էլ չի լինելու, հարկ է ամենայն լրջութեամբ նրանց չէզոքացնել: Այս բոլոր մարդասպանութիւնների կենտրոնը Թուրքիան է, օսմանցիներից սկսեալ ղեկավար թուրքերը շարունակ այլ ժողովուրդների արիւն են թափել՝ ի մասնաւորի քրիստոնեաների, է՛լ յոյն, է՛լ ասորի, է՛լ պոնտացի եւ ուրիշներ, հայերի սպանութիւնը անսահման է սկսեալ 1890ական թուականներից, հայերի ամենամեծ եւ զարհուրելի ջարդը թուրքերը կատարեցին 1915 թուին, որի ընթացքում 1.5 միլիոնից աւելի հայեր կոտորուեցին, եւ իրենց հայրենիքը բռնագրաւուեց: Նպատակադրուած էր այդ կոտորածով մի ամբողջ ժողովրդի՝ հայութեան վերջը տալ, սակայն նրանք մեծապէս սխալուեցին, միշտ ոճրագործի արարքում գտնւում են ոչ մտածուած մութ կէտեր, որոնք նրա դատապարտութեան պատճառ են դառնում:
Մազապուրծ փրկուածներից ծնուեցին վրիժառու ժառանգներ, որոնք բազմացան, դարձան ամբողջ հայութիւնը, Հայաստանը, որն իր անժամանցելի դատն է հետապնդում: Թուրքերը հիմա էլ եթէ առիթ ձեռք բերեն, էլի կը կոտորեն, ինչպէս արդէն քուրդերին են ջանում վերացնել: Թուրքերը մարդասպանութեան մէջ թիւ մէկ են՝ իրենց արեան խառնուածքն է, բնազդը: Ինչպէս 1989-91 թուականներին ադրբեջանցիները կատարեցին Սումգայիթի եւ Բաքուի ջարդերը, 2016ի Ապրիլի քառօրեային նրանք անզէն գիւղացի հայ ընտանիքներ մորթեցին: Նրանք մարդասպանին հերոսացրին, փոխանակ պատժեն եւ մարդասպանութեան արգելք լինեն: Ադրբեջանցին ռուսների օգնութեամբ դարձել է հայրենիքի տէր, նրանք հայերին ատում են, նրանք խօսքերով, բարոյական խրատներով մարդ չեն լինի, նրանց հետ պիտի խօսել այլ լեզուով: Նրանք ամէն օր Արցախի եւ Հայաստանի սահմաններում կրակում են եւ մեզանից զոհեր են խլում, զարմանալի է, ինչո՞ւ մերոնք չեն պատասխանում, թշնամուն չեն լռեցնում, ախր այսպէս էլ կը լինի՞, որ թշնամին սանձարձակ կրակի եւ մերոնք միայն պաշտպանուե՞ն, որն ամբողջապէս հայութեան վնասով է վերջանում, հիւծւում է Հայաստանը աստիճանաբար, անհրաժեշտ է հիմնական բան մտածել:
Արեւմտեան երկրներում հայապահպանումը նահանջ է ապրում, ղեկավար տարրերի սրտցաւութիւնը պակասել է, օտար լեզուով խօսող հայի ոգին կը պահուի կարճաժամկէտ: Հայ կրօնականը բծախնդրութիւն չի ցուցաբերում կրօնական արարողութիւնների ժամանակ՝ պատարագին հայերէն քարոզի կողքին օտար լեզուով է քարոզում, նոյնիսկ՝ թաղման եւ հանդիսութեանց: Հայ կրօնականը՝ առաջնորդը, հայկական միջավայրերում պէտք է հայերէն խօսի, սա շատ կարեւոր է հայերէն չիմացողներին մղելու եւ քաջալերելու որ հայերէն սովորեն, օտար լեզուով խօսելը ներշնչում է հայերէն իմացողին եւ չիմացողին՝ հաշտուողական մօտեցում օտար լեզուի հետ եւ անտարբերութիւն մեր լեզուի նկատմամբ: Հայապահպանման համար ներդրումներ պէտք է կատարուեն ծնողներին չծանրաբեռնելու համար, հիմնադրամ պէտք է կեանքի կոչել եւ տարբեր միջոցներով մատաղ սերնդին կապել հայութեան հետ:
Այս տարի ամերիկեան Գոհաբանութեան օրը Հայկական հիմնադրամի համար թելեթոն կատարուեց, անցեալ տարուանից պակաս գումար հաւաքուեց, ինչո՞ւ հայերի մէկ մասը չընդառաջեց եւ իր մասնակցութիւնը չբերեց. ես կարծում եմ, որ անվստահութեան պատճառով է, այդուհանդերձ, սխալ է մարդս չմասնակցի եւ իր լումա նուիրատուութեան օգնութիւնը հայրենիքին չբերի, եթէ ուզում ենք հզօր հայրենիք ունենալ, հարկ է ամէնքս էլ տանք եւ հայրենիքին զօրավիգ կանգնենք, նա մեր տունն է, մեր զաւակների ապագան է: Թող Աստուած Անդրանիկ Բաղդասարեանին առողջութիւն եւ արեւշատութիւն պարգեւի, որ շարունակ հայրենիքին իր իշխանական նուիրատուութիւններով օգտակար է լինում, երանի շատ-շատեր նրանից օրինակ վերցնեն:
Ինչ ասենք, Նոր Տարի է գալիս, բաղձանքներ ենք ուզում յայտնել, մաղթանքներ ենք ուզում կատարել, յոյս չունենք որ որեւէ մէկը կատարուի, քանի որ անցեալի փորձն է ապացուցել, այդուհանդերձ այս գալիք տարուայ մեր պահանջն է, որ մեր իշխանաւորները վճռականօրէն դէմ կենան Արցախի խնդրով որեւէ զիջումի, ախր զոհեր շատ ենք տուել, հազարաւոր սգաւոր ընտանիքներ կան, նրանք անպայման ուզում են տեսնել իրենց զաւակների փափաքը իրականացած՝ Արցախը ազատագրուած տարածքներով:
Մեր իշխանաւորները թող իրենց պատասխանատու զգան եւ հայրենիքի ներկայի ու ապագայի մասին մտածեն: Մեր ժողովուրդը դարերի բաւիղներում շատ տառապանքներ է քաշել, կարօտ է ունեցել անկախ հայրենիք ունենալ կորուսեալ հողահաւաքներով, բարեկեցիկ ժողովրդով, ապահով եւ բարգաւաճ երկրով: Այս գալիք տարում մեր աղօթքն ու մաղթանքն է՝ յաջողութիւն մեր իշխանաւորներին, առ ի կատարումն մեր ցանկութիւնների եւ երազանքների:
Թող այս գալիք 2017 թիւը կռիւներից հեռու լինի, խաղաղութիւն տիրի բոլոր երկրներում, մարդիկ անվրդով կեանք ապրեն հեռացնելով իրենցից թշնամութիւնն ու ատելութիւնը. եղբայրական սիրով կեանքը արժանիքների դռներ է բացում դէպի երազանքների իրականացում:
Շնորհաւոր Ամանոր եւ Ս. Ծնունդ:
Դեկտեմբեր 2016
Սանլանդ, Լոս Անջելես
==============================================================
Հիւսիսային Սան Ֆերնանտօ Հովիտ
ՀՅԴ
«Արշաւիր Շիրակեան» Կոմիտէ
ՀՕՄի
«Լոռի» Մասնաճիւղ
Համազգայինի
«Լեւոն Շանթ» Մասնաճիւղ
ՀԵԴ
«Արցախ» Ուխտ
ՀՅԴ
«Հրայր Մարուխեան»
Պատանեկան Ուխտ
Հայ Դատի Յանձնախումբ
Տարեցներու Խմբակցութիւն
Թող Մեր Հայրենի Երկիրը Բարգաւաճի Ու Ծաղկի Գալիք Օրերուն
==============================================================
Հոլիվուտ
ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» Կոմիտէ
ՀԵԴ «Մուսա Տաղ» Ուխտ
ՀՅԴ «Թեհլիրեան» Պատանեկան Միութիւն
ՀՕՄի Լոս Անճելըսի «Մայր» Մասնաճիւղ
ՀՄԸՄ Լոս Անճելըսի Մասնաճիւղ
Հոլիվուտի Հայ Դատի Յանձնախումբ
Ս. Կարապետ Հայց. Առաք. Եկեղեցւոյ
Հովիւ, Հոգաբարձութիւն
Եւ Յարակից Մարմիններ
Ռոզ Եւ Ալէք Փիլիպոս Ազգ. Վարժարան
ՀՕՄի «Մարի Փոստոյեան» Մանկամսուր
Ամանորի Եւ Ս. Ծնունդի
Տօներուն Առիթով՝
Շնորհաւորութիւններ
Եւ Յաջողութեան Մաղթանքներ
Հայաստանի, Արցախի, Արտերկրի,
Ինչպէս Նաեւ Հոլիվուտի Հայութեան
=====================================================
In Memory of Prof. Harut Barsamian
Փրոֆ. Յարութ Պարսամեանի Յիշատակին
Թամարա Պարսամեան
=====================================================
Կը Խոնարհինք Յիշատակին Առջեւ
Անոնց, Որոնք Իրենց Կեանքով
Վճարեցին Ազատութեան Գինը
Սագօ Եւ Խաժակ Քարկոտորեան
310-734-7846
====================================================
VICTORY
Adult Day Health Care-ի Եւ
ARARAT Adult Day Health Care-ի
Տնօրէնութիւնը, Պաշտօնէութիւնը
եւ Յաճախորդները Կը Շնորհաւորեն
Համայն Հայութեան Նոր Տարին եւ Ս. Ծնունդը
==========================================================
Համազգայինի
Արեւմտեան Ամերիկայի
Շրջանային վարչութիւնը
եւ իր հովանին վայելող
մասնաճիւղերու
եւ միաւորներու
անդամները կը մաղթեն,
որ 2017ը ըլլայ
մեր ժողովուրդի
մշակութային
բոլոր ծրագիրներուն
իրականացման
եւ բարգաւաճման
տարի մը:
=================================================
Սաութ Պէյ
ՀՅԴ
«Արամ Մանուկեան»
Կոմիտէ
ՀԵԴ
«Փոթորիկ» Ուխտ
ՀՕՄի
«Արաքս» Մասնաճիւղ
ՀՄԸՄ
«Արագած» Մասնաճիւղ
Այս Նոր Տարուան Սեմին
Որոշենք Վառ Պահել
Հայութեան
Պայքարի æահը
===============================================================
Phoenix – Arizona
ARF Kevork Chavoush
ARS Ararat Chapter
AYF Kedashen Chapter
Homenetmen Phoenix
ANC of Arizona
Հայ Դատի
պահանջատիրական
պայքարին
մեծ ոստում մը
կը մաղթենք
==========================================================
ՍԱՆ ՖՐԱՆՍԻՍՔՕ
ՀՅԴ «ՔՐԻՍՏԱՓՈՐ»
ԿՈՄԻՏԷՈՒԹԻՒՆԸ
Կը Շնորհաւորէ
Հայ Համայնքի
Նոր Տարին
Եւ Ս. Ծնունդը
Եւ Հայ Ժողովուրդին
Կը Մաղթէ Բարգաւաճ,
Խաղաղ Եւ
Արդիւնաբեր Տարի