Ինչքան էլ դուք խուսափէք միկրոբներից, երբեմն հիւանդանալն անխուսափելի՛ է: Սովորաբար հիւանդութիւնն անցնում է մէկ շաբաթուայ ընթացքում, երբեմն էլ ախտանշանները շարունակւում եմ: Ինչո՞ւ է շարունակւում հազը, մարմնի ցաւն ու ջերմութիւնը, թուլութիւնը: Հէնց այդպիսին են All For Health, Health For All կենտրոնի այցելուների բողոքները. այդ պատճառով, այս շաբաթ եւս մեր թեման անփոփոխ է՝ մրսածութիւն եւ գրիպ:
Դուք Շատ Էք Նեարդանանում
Սթրեսի հորմոն կորտիզոլը ճնշում է դիմադրողականութիւնը, այդ պատճառով, հիւանդութիւնից ձերբազատուելն աւելի երկար ժամանակ է պահանջում: Ճնշուածութիւնը դիմադրելու համար օգտակար է եոգան, ֆիզիկական վարժութիւնները, որոնք բարձրացնում են կորտիզոլի մակարդակը եւ ուժեղացնում դիմադրողականութիւնը:
Դուք Քիչ Էք Քնում
Քնի պակասը ոչ միայն շարունակուող հիւանդութեան պատճառ է, այլ նաեւ նախադրեալ՝ հէնց վարակուելու համար: Ոչ-բաւարար քունը ձեր մարմնին հնարաւորութիւն չի տալիս վերականգնելու ուժերը եւ բարձրացնելու դիմադրողականութիւնը: 7-8 ժամ քունը կ՛օգնի ձեզ լիովին ապաքինուել:
Ծխում Էք
Ծխողները ոչ միայն ծանր են տանում շնչառական ուղիների հիւանդութիւնները, այլ նաեւ նրանց երկար ժամանակ է պէտք լիովին առողջ զգալու համար:
Ֆիզիկական Վարժութիւնները
Երբեմն ֆիզիկական ծանրաբեռնուածութիւնը թուլացնում է մարմնի դիմադրողականութիւնը:
Գուցէ Ամէն Ինչ Շատ Աւելի Լուրջ Է
Եթէ հիւանդութիւնը չի նահանջում, թուլութիւնը, մկանային ցաւերը չեն դադարում, քթի շուրջ ճնշում էք զգում կամ ցաւում է ականջը, ապա մրսածութիւնը կարող է վերածուել բորբոքային հիւանդութեան: Այս դէպքում, բժշկի այցելութիւնը մի՛ յետաձգէք: