ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Հայաստանի պետական կառավարման համակարգը ուռճացուած է:
«Կարծում եմ՝ սա ակնյայտ է բոլորի համար, ու այս ուռճացուածութեան պատճառով շատ դէպքերում անարդիւնաւէտ է աշխատանքը, եւ մենք կարծում ենք, որ այս ընթացքում նաեւ դրանում համոզուելու առիթներ ունեցել ենք», կառավարութեան Հինգշաբթի օրուան նիստին ընթացքին ըսաւ վարչապետը:
Փաշինեան յայտնեց, որ պիւտճէի քննարկման միջոցին իրենք կը հանդիպին այնպիսի ծախսերու, որ «չեն կարողանում հաւասարակշռուած արձագանգել դրան»:
«Կառավարութեան անդամներին կոչ եմ անում, որ պատրաստ լինենք՝ մենք գնալու ենք շատ լուրջ լուծումների ու շատ լուրջ բարեփոխումների: Ի վերջոյ, ՀՀ քաղաքացիները պէտք է իմանան՝ ինչի վրայ է ծախսւում ամէն լուման, ամէն դրամը: Սա միանշանակ է, այդպէս պէտք է լինի: Կառավարման համակարգը ինչպէ՞ս է աշխատել մինչեւ հիմա՝ հօրքուր, մօրքուր, խնամի, ծանօթ, բարեկամ, ընտրութիւնների վստահուած անձ, բոլորին բերել, տեղաւորել են պետական կառավարման համակարգ», ըսաւ վարչապետը:
Արդեօ՞ք հիմա էլ՝ «թիմ»ի անդամներին «տեղաւորել են պետական կառավարման համակարգ»: