ԵՐԵՒԱՆ.- Հայաստան Համահայկական հիմնադրամը լրագրողներու ուղղուած նամակով մը հրաւիրած է զանոնք իր Հոգաբարձուներու խորհուրդի տարեկան ժողովին, «որտեղ հանգամանօրէն կը ներկայացուեն հիմնադրամի գործունէութեան եւ նպատակների հիմնարար բարեփոխումները»:
Ժողովը տեղի պիտի ունենայ 18 Յունիսին:
Հրաւէր նամակին մէջ ներկայացուած են մանրամասնութիւններ ժողովի մասին. «Նիստը կը վարի ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմէն Սարգսեանը: Խօսքով հանդէս կը գան ՀՀ վարչապետ, Հոգաբարձուների խոր-հրդի անդամ Նիկոլ Փաշինեանը, Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Հայկակ Արշամեանը: Կը լինի հարցուպատասխանի հնարաւորութիւն հիմնադրամի ղեկավարութեան հետ:
Հայաստան համահայկական հիմնադրամը կը ներկայացնի իր նոր տեսլականն ու ռազմավարութիւնը, որի հիմքում թափանցիկ եւ հաշուետու գործելաոճն է: Կը քննարկուեն նաեւ 2018թ.ին կեանքի կոչուած ծրագրերն ու 2019թ.ին ծրագրերի ուղղութիւնները»: