ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների (արհեստագիտութիւններու-Խմբ.) կենտրոնի տնօրէնութիւնը նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է կայացրել դադարեցնել Փարիզի եւ Բէյրութի մասնաճիւղերի դասընթացները: «Արմէնպրէս»ի հետ զրոյցում այս մասին ասաց ԹՈՒՄՕի հաղորդակցման, միջոցառումների եւ հանրութեան հետ կապերի բաժնի ղեկավար Զարուհի Բուդաղեանը:
ԹՈՒՄՕի տնօրէնութիւնը որոշել է փակել Փարիզի եւ Բէյրութի մասնաճիւղերը առողջապահական նկատառումներից ելնելով: Ներկայումս Փարիզի մասնաճիւղում կայ աւելի քան 1000 ուսանող, իսկ Բէյրութում՝ մօտ 300», նշեց Բուդաղեանը:
Մարտի 12ին ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրէնութիւնը որոշում էր կայացրել նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանի երեք եւ Արցախի մէկ մասնաճիւղերում դադարեցնել դասընթացները մինչեւ Ապրիլի 12ը:
ԹՈՒՄՕի մասնաճիւղեր կան Երեւանում (15 հազար ուսանող), Գիւմրիում (2200 ուսանող), Դիլիջանում (350 ուսանող) եւ Ստեփանակերտում (1000 ուսանող):