[embedyt] https://www.youtube.com/watch?v=tbuHhYF7c9o[/embedyt]
Յետ-խորհրդային տարիներին, երբ կառուցւում էր հայկական պետականութիւնը, հայկական դիւանագիտութիւնը, քաղաքականութիւնը կատարել է մեծ ռազմավարական սխալ: Այս մասին «Առաջին Լրատուական»ի հետ զրոյցում ասաց «Աշխարհ» ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար Հրաչեայ Արզումանեանը՝ անդրադառնալով հարցին, թէ ինչո՛ւ Հայաստանը մնաց մենակ թուրքադրբեջանական ագրեսիայի (յարձակման-Խմբ.) դէմ պայքարում:
«Նոյն սխալը կատարել եմ ես, որպէս անձ, որպէս գիտնական, որը ռազմավարական թէօրիայի (տեսութեան-Խմբ.) մասնագէտ է. չգիտես ինչու համոզուած էի, որ մենք ապահովուած ենք Թուրքիայի ռազմական ներխուժումից Կովկաս, դա անհնար եմ համարել եւ հաւատացած եմ եղել, որ ՌԴ ազգային եւ անվտանգութեան շահերը թոյլ չեն տայ, որ Թուրքիան ռազմական ուժով մտնի Կովկաս: Ազգային անվտանգութեան համակարգին նման մօտեցումը բերեց նրան, որ մեր կողմնորոշումը միակողմանի էր՝ դէպի «Հիւսիս», յուսով էինք, որ պաշտպանուած կը լինենք թուրքից եւ կառուցեցինք մի համակարգ, որը չի աշխատում 21րդ դարում: Դա նշանակում է, որ պէտք է փոխել մօտեցումները եւ կառուցել բազմավեկտորային (բազմա-միջաշառաւիղ-Խմբ.) մօտեցում:
ՀՀն կը գտնի նոր դաշնակիցներ: Դա հնարաւոր է, բայց դրա համար՝ ժամանակ: Կռուի թէժ փուլի աւարտից յետոյ հայկական քաղաքական, անվտանգային եւ ռազմական միտքը շատ հարցերի ու խնդիրների պէտք է տայ պատասխան, համոզուած եմ, որ կը կարողանայ», նշեց Արզումանեանը:
«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»