Creative Armenia-ն մեկնարկել է մէկ շաբաթեայ տեւողութեամբ թուային գագաթնաժողով, որին կը մասնակցեն Ատոմ Էգոյեանը, Արսինէ Խանջեանը, Էրիկ Պօղոսեանը, Սերժ Թանկեանը, Էրիկ Էսրայելեանը, Անժէլա Սարաֆեանը, եւ շատ այլ մշակութային անուանի գործիչներ եւ եռանդուն արուեստագէտներ, որոնք ներկայացնում են Հայաստանը համաշխարհային արուեստի բեմերում:
Բացայայտէ՛ք այն արուեստագէտներին, ովքեր Արցախի պատերազմի առաջնագծում էին: Հանդիպէ՛ք Հոլիվուդի առաջատար գործակալներին եւ շաբաթն անցկացրէ՛ք ներշնչանք, իմաստութիւն եւ գործնական խորհուրդներ քաղելով մեր ժամանակների կարեւորագոյն ստեղծագործողներից:
Գագաթնաժողովը կ’ընթանայ Մայիսի 17-21ին: Տեղեր ամրագրելու համար խնդրում ենք գրանցուել www.creativearmenia.org կայքում:
Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը յայտնաբերում, զարգացնում ու խթանում է արուեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների: Մեր ծրագրերի մասին աւելին իմանալու եւ մեր կողմից աջակցութիւն ստացած հարիւրաւոր նորարար արուեստագէտներին ծանօթանալու համար այցելէ՛ք www.creativearmenia.org կայքը:
(Թղթակցութիւնը՝ Creative Armenia-էն)