Creative Armenia-ն հպարտ է յայտարարել «Կայծ» դրամաշնորհների նոր ալիքի մրցանակակիրներին` ռազմավարական դրամաշնորհներ՝ հզօր, գործնական եւ ազդեցիկ ստեղծարար նախագծերի համար: Յայտարարութիւնը տեղի ունեցաւ մասին «Creative Armenia Week» մէկ շաբաթեայ արուեստի գագաթնաժողովի առաջին օրը, որին մասնակցում էին Սերժ Թանգեանը, Էրիկ Պօղոսեանը, եւ մի շարք մշակութային ակնառու գործիչներ եւ աստղեր:
««Կայծ» դրամաշնորհների այս տասնութ մրցանակակիրները հայ մշակոյթի ամենապայծառ ներկայացուցիչներից են։ Մենք հպարտ ենք աջակցել այս արուեստագէտներին մինչ նրանք համաշխարհային բեմ են հասցնում իրենց տեսլականը», ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրէն Կարին Յովհաննիսեանը:
2021ի «Կայծ»ի մրցանակակիրներն են.
– Անի Թաթինցեանը` Արցախի կին մարտիկներին նուիրուած իր վաւերագրական ֆիլմի համար:
– Սուրէն Թադեւոսեանը` իր «Ռենտգեն Երեւան» լուսանկարչական շարքի համար, որն ուսումնասիրում է Երեւանի պատերի, դռների եւ ենթակառուցուածքների ետեւում գտնուող գաղտնի կեանքերը:
– Օֆելեա Յարութիւնեանը` իր «It Takes a Village…» ֆիլմի համար, որը պատկերում է տղամարդկանց բացակայութամբ հայկական գիւղում ապրող կանանց կեանքը:
– Վրէժ Քասունին` արցախեան պատերազմի մասին իր «Խրամատ» կարճատեւ շարժանկարի համար:
– Արեգ Բալայեանը` Շուշի քաղաքի մասին իր լուսանկարչական շարքի համար:
– Նայիրի Աբրահամեանը` իր «Aftermath» բանաստեղծական գրքի համար, որտեղ իւրաքանչիւր բանաստեղծութիւն խորասուզւում է պատերազմի անորոշութեան եւ դրա հետեւանքների մէջ:
– Բրայեան Փոստալեանը` «New Societies» թատերական ներկայացման համար, որում միաձուլւում են սեղանի ռազմավարական խաղերը եւ թատերական պատումը:
– Ալեքսանդր Իրադեանը` իր «Grounded» երաժշտական ներկայացման համար:
– Սեւանայ Չաքըրեանը` Գոռ Թադեւոսեանի հետ համատեղ JINJ երաժշտական խումբը գործարկելու եւ քաղաքային ռիթմերը հայկական ժողովրդական մեղեդիների հետ համատեղելու համար:
– Վահագն Խաչատրեանը` իր «Exchange» ֆիլմի համար, որում բացայայտւում է արցախեան պատերազմի ժամանակ տեղահանումների պատմութիւնները:
– Դաւիթ Ներսիսեանը` կոյր մարդկանց կեանքի գոյները բացայայտող լուսանկարների շարքի համար:
– Արմէն Յովսէփեանը` հին հայկական երաժշտական ժառանգութիւնը գտնելու եւ փաստագրելու համար:
– Անահիտ Ղազարեանը` տաղանդաւոր հայ լուսանկարիչ Մարիամ Շահինեանի կեանքն ու աշխատանքը ներկայացնելու համար:
– Տիգրան Ներսիսեանը` իր հայրենի Աշտարակ քաղաքի աշխոյժ կեանքի եւ մշակութային ժառանգութեան մասին վաւերագրական կինոնկարի համար:
– Եւա Մուրադեանը` Երեւանի արուարձանների մասին իր լուսանկարների շարքի համար, որում պատկերելու է առասպելներով եւ կեանքով լի քաղաքային տեսարանները:
– Անդրանիկ Պէրպէրեանը ` իր առաջատար «Samuum» նուագախմբի նախաձեռնութեան համար:
– Լարա Սարգսեանն ու Լեւոն Քաֆաֆեանը` զուգահեռ իրականութեան մէջ հայկական պատմութիւնը ձայնի ու հիւսքի միջոցով պատմելու համար:
Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը յայտնաբերում, զարգացնում ու խթանում է արուեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների: Հիմնադիր խորհրդի կազմում են՝Սերժ Թանգեանը, Էրիկ Իսրայէլեանը, Արսինէ Խանճեանը, Էրիք Պօղոսեանը, Գարլա Կարապետեանը, Սիմոն Աբգարեանը եւ Մայքլ Արամը: Իմացէք աւելին`այցելելով www.creativearmenia.org կայքէջը:
(Հաղորդագրութիւնը՝ Creative Armenia-էն)