
Սննդաբանները խորհուրդ չեն տալիս սպիտակ հաց օգտագործել: Սպիտակ հացը մեծ քանակութեամբ ածխաջրեր է պարունակում, աւելորդ քաշի նպաստման հետ միասին, կարող է նիւթափոխանակութեան խանգարման պատճառ դառնալ: Նշենք պատճառները:
Սպիտակ հացի սննդային արժէքը բարձր չէ: Սպիտակ հացը պատրաստւում է մշակման ենթարկած ալիւրից, որի ընթացքում այն կորցնում է իր օգտակար յատկութիւնների զգալի մասը: Այն գրեթէ չի պարունակում վիտամիններ (կենասնիւթեր) եւ հանքանիւթեր: Բացի այդ՝ սպիտակ հացը մեծ քանակով օսլայ է պարունակում, ինչի արդիւնքում կարող է դժուարացնել նիւթափոխանակութիւնը: Ի հարկէ, խորհուրդ չի տրւում ամբողջութեամբ հրաժարուել ածխաջրերի օգտագործումից, բայց վերամշակման ենթարկած ալիւրից պատրաստուած հացը լաւագոյն տարբերակը չէ:
Սպիտակ հացը մեծ քանակով նատրիում է պարունակում: Նատրիումի չարաշահումը կարող է յանգեցնել առողջական խնդիրների: Նաեւ պարունակում ֆոսֆատներ: Այս նիւթերի աւելորդ քանակը կարող է հեղուկի կուտակման, ինչպէս նաեւ զարկերակային ճնշման բարձրացման պատճառ դառնալ:
Սպիտակ հացի «գլիկեմիկ ինդեքս»ը (glycemic index) բաւական բարձր է եւ արագ է իւրացւում: Ֆիզիկական ակտիւութեան բացակայութեան դէպքում սա կարող է յանգեցնել արեան մէջ շաքարի մակարդակի տատանումների:
Սպիտակ հացի ազդեցութիւնն օրգանիզմի վրայ կարող է նմանուել սպիտակ շաքարի ազդեցութեանը: Բարձրանում է արեան մէջ գլիւկոզայի մակարդակը, խանգարւում են ենթաստամոքսային գեղձի աշխատանքն ու նիւթափոխանակութիւնը: Մեծանում է շաքարախտի զարգացման եւ աւելորդ քաշի առաջացման հաւանականութիւնը:
Նա նաեւ մեծ քանակով գլիւտեն է պարունակում: Մարդկանց բաւական մեծ մասը դժուարութեամբ է իւրացնում գլիւտենը: Այդ դէպքում կարող են նկատուել ցաւ որովայնում, փորքշուք, բորբոքային հիւանդութիւններ: Բժիշկների մաշկի բորբոքումները կապում են նաեւ հացի օգտագործման հետ:
Բացի այդ, մասնագէտներն ասում են, որ սպիտակ հացի օգտագործումը կարող է յանգեցնել վաղաժամ ծերացման:
Հացից հրաժարուելու փոխարէն կարելի այն փոխարինել ամբողջական կամ տարեկանի ալիւրից պատրաստուած հացով: Օրինակ՝ տարեկանի ալիւրով թխուած 100 գ. որակեալ հացը պարունակում է գրեթէ 9 գ. սպիտակուց: Բացի այդ, այս հացն աւելի քիչ կալորիա (ջերմուժ) է պարունակում: