ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Փետրուար 16ին, ատրպէյճանական զինուած ուժերը զէնքի սպառնալիքով վռնտած են Խրամորթ գիւղի վարչական տարածքի խաղողի այգիներուն մէջ գիւղատնտեսական աշխատանքներ կատարող գիւղացիներին, ըսաւ Խրամորթ գիւղի ղեկավար Զօրիկ Աբրահամեան:
«Չեն թողնում մեր բնակիչներին աշխատել․ ադրբեջանցիները նրանց սպառնացել են, որ այլեւս չգան այդ տարածքներ: Այդ պահին ներկայ են եղել նաեւ ռուս խաղաղապահները: Ադրբեջանցիները մեր գիւղացիներին զէնքի ազդեցութեան տակ վռնտել են այգիներից, բայց կրակոց չի եղել», յայտնեց Աբրահամեան եւ աւելցուց, որ այդ մասին տեղեակ պահած է վերադաս մարմինները:
Ըստ անոր՝ այդ այգիներուն մէջ կ՛աշխատին ոչ միայն Խրամորթի բնակիչները, այլ նաեւ դրացի գիւղի բնակիչները: «Գիւղացիները անասնապահութեամբ, այգեգործութեամբ են զբաղւում, հիմա ստացւում է, որ նրանք զրկուած են իրենց եկամտի աղբիւրից», ըսաւ ան: