
Սիէթըլի Ս․ Յարութիւն եկեղեցիի դպրոցի տաղանդաշատ սաները ներկայացրեցին շատ հետաքրքիր հանդէս-ներկայացում` նուիրուած Վարդանանց տօնին:
Տիկին Սիլվայի ջանքերով երեխաները երգեցին, արտասանեցին ու փոքրիկ թատերական ներկայացումով մեզ յիշեցրին մեր ամենահռչակաւոր հերոսներից մեկի` Վարդան Մամիկոնեանի ու իր քաջերի մասին:
Շնորհակալութիւն, որ չէք մոռանում մեր պատմութիւնն ու այն կերտողներին:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՅԻՇԱՏԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐ
Հայոց Ցեղասպանութեան 107րդ տարելիցին ընդառաջ, մեր վարժարանի սաները կակաչներ նկարեցին քարերի վրայ։ Երեխաների երեւակայութեան ու մտքի թռիչքը, իսկապէս, անսպառ էր ու անեզր:
Փոքրիկներին իրենց մասնագիտական խորհուրդներով օգնեցին մեր համայնքի լաւագոյն նկարիչները` Մելինէն, Մարինէն եւ Գեղամը:
Ապրիլի 24ին քարերը կը ցուցադրուեն Տակոմայի հանրային գրադարանում, որտեղ տեղի կ՛ունենայ նաեւ օրուան նուիրուած յիշատակի միջոցառում:
(Թղթակցութիւնը՝ վարժարանէն)