«Դասաւանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը եւ Ամերիկայի Հայ աւետարանչական ընկերակցութիւնը (AMAA) յայտարարում են իրենց հերթական համագործակցութեան մասին, որն այս անգամ ուղղուած է 2024ին «Սերունդ» դպրոցի ընդլայնմանը Ստեփանաւանում:
Երկու կազմակերպութիւնների համագործակցութիւնը վկայում է համայնքում դրական փոփոխութիւնների խթանմանն ուղղուած գործունէութեան մասին: Նախաձեռնութեան հիմքում ընկած է ընկերայուզական ուսումնառութեան մօտեցումը, որի հիմնական նպատակը աշակերտների համակողմանի զարգացումն է: Նա նպատակ ունի բարձրացնել աշակերտների յուզական բանականութիւնը, դիմացկունութիւնը եւ միջանձնային հմտութիւնները՝ երաշխաւորելով նրանց համակողմանի աճը:
Թէ՛ «Դասաւանդի՛ր, Հայաստան»ը եւ թէ Ամերիկայի Հայ աւետարանչական ընկերակցութիւնն անսասան են իրենց համոզմունքում, որ իրական կրթութեան գաղափարը չի սահմանափակւում դասասենեակով: Այս քայլով սկիզբ է առնում աշակերտների ակադեմիական, ընկերային եւ յուզական յաջողութիւններին նպաստող միջավայր, որը յետագայում աշակերտներին հնարաւորութիւն կը տայ դրական ազդեցութիւն ունենալ սեփական համայնքներում:
(Հաղորդագրութիւնը՝ AMAA-էն)